Այսուհետ «Կամուրջ» ունիվերսալ վարկային կազմակերպության հաճախորդների սպասարկումը եւ գլխամասային գրասենյակի գործառույթները Երեւան քաղաքում կիրականացվեն Մալաթիա-Սեբաստիա համայնքի Սեբաստիա 123 հասցեում՝ նախկին Կալենցի 11-ի փոխարեն: ««Կամուրջ»-ն իր գործունեության շուրջ 17 տարիների ընթացքում մշտապես ձգտել է իր հաճախորդների համար ստեղծել սպասարկման լավագույն պայմաններ եւ առաջարկել առավելագույնս հասանելի եւ պարզ վարկատեսակներ: Վստահ ենք, որ «Կամուրջ»-ի նորաբաց, երկհարկանի, հարմարավետ կահավորված եւ լուսավոր սպասարկման սրահներով այս գրասենյակը կապահովի մեր հաճախորդների սպասարկումը էլ ավելի լավ պայմաններում եւ կօգնի գոհացնել յուրաքանչյուր հաճախորդին»,-նշել է «Կամուրջ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի Մարկետինգի, ՀԿ եւ Գովազդի բաժնի ղեկավար Արմեն Արեւյանը:Նոր գրասենյակը, նախկինի նման, աշխատելու է յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 09:00-18:00-ը: Tweet Դիտում՝ 4631