Անելիք Բանկի ավանդային պորտֆելն աճել է շուրջ 50%-ով

02.12.2014 | 17:13 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Ընթացիկ տարվա երրորդ եռամսյակի տվյալներով, Անելիք Բանկի ավանդային պորտֆելը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է մոտ 50%-ով` կազմելով շուրջ 39 մլրդ  դրամ:

Ինչպես նշել են բանկում, տվյալ  ցուցանիշը պայմանավորված է հիմնականում ֆիզիկական անձանցից ներգրաված  ժամկետային ավանդային պորտֆելով, որտեղ բացի գումարայինից գրանցվել է նաեւ ներդրված ավանդների քանակի աճ:

«Ավանդային պորտֆելի զգալի աճը, որտեղ իր մեծ մասնաբաժինն ունեն հատկապես ֆիզիկական անձանցից ներգրաված ավանդները, վկայում է մեր բանկի հանդեպ տարեցտարի ավելացող վստահության մասին: Վստահությունն Անելիք Բանկի նկատմամբ պայմանավորված է բանկի շուրջ քառորդդարյա գործունեությամբ, հաճախորդների նկատմամբ ցուցաբերվող անհատական մոտեցմամբ եւ, իհարկե, սպասարկման պատշաճ մակարդակով: Այս ցուցանիշի գրանցմանը նպաստել են նաեւ ամռանը ներդրված «Ամառային» ավանդատեսակը, ինչպես նաեւ դեպի Հուրգադա 2 անձի համար նախատեսված 2 ուղեգրերի խաղարկության ակցիան»,- ասել է «Անելիք Բանկ» ՓԲԸ Հասարակության հետ կապերի պատասխանատու Աստղիկ Մարտիրոսյանը` ավելացնելով, որ երրորդ եռամսյակում գրանցվել է նաեւ ֆիզիկական անձ հանդիսացող ավանդատուների թվի աճ ավելի քան 22%-ով:

Դիտում՝ 1437
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW