ԿԲ-ն կոչ է արել զերծ մնալ արժութային սպեկուլյացիաներից

02.12.2014 | 17:08 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: ՀՀ Կենտրոնական բանկն (ԿԲ) այսօր հանդես է եկել հայտարարությամբ՝ կոչ անելով զերծ մնալ «արժութային սպեկուլյացիաներից եւ անհարկի փոխարկումներից»:

«Փոխարժեքի նման տատանողական վարքագծի պարագայում, դրանք իրենց մեջ կրում են բարձր ռիսկեր եւ ակնկալվող օգուտի փոխարեն կարող են հանգեցնել զգալի վնասների»,-ասված է ԿԲ հայտարարության մեջ:

Հայտարարության մեջ նշվում է, որ վերջին մի քանի օրվա ընթացքում միջազգային շուկաներում եւ տարածաշրջանում տեղի ունեցած զարգացումները, այդ թվում արտարժութային շուկաների մեծ տատանումները, նպաստել են ներքին արժութային շուկայում որոշակի սպասումների ձեւավորմանը եւ փոխարժեքի տատանողականության աճին.

«Կենտրոնական բանկը գնահատում է, որ այս երեւույթները կրում են կարճաժամկետ բնույթ եւ հաստատում է իր պատրաստակամությունը կայունացնել շուկայում իրավիճակը իր տրամադրության տակ գտնվող բոլոր գործիքների միջոցով», - ասված է հաղորդագրության մեջ:

Կենտրոնական բանկը նաեւ հավաստիացրել է, որ «հաշվի առնելով այս տատանումների կարճաժամկետ բնույթը եւ արտարժութային պահուստների բավարար մակարդակը, գների կայունության եւ ֆինանսական կայունության հետ կապված զգալի ռիսկեր չկան»:

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ-ն քիչ առաջ տեղեկացրել է, որ դեկտեմբերի 2-ին ԲԲԸ-ում ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել:

Դիտում՝ 2606
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW