Կայացել է Ներքին աուդիտորների ինստիտուտի անդամների տարեկան հանդիպումը

27.11.2014 | 12:26 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Աղվերանում կայացել է Հայաստանի Ներքին Աուդիտորների Ինստիտուտի (ՆԱԻ-Հայաստան) անդամների տարեկան հանդիպումը՝ Պրոկրեդիտ բանկի աջակցությամբ:

Հանդիպումը մեկնարկել է Ինստիտուտի անդամների տարեկան ժողովով, որի ընթացքում Ինստիտուտի ընտրված պատասխանատուները եւ վերստուգողը ներկայացրել են հաշվետվություններ ֆինանսական վիճակի եւ Ինստիտուտի կոմիտեների աշխատանքների վերաբերյալ:

Ինստիտուտի նախագահ Արա Չալաբյանը ներկայացրել էՆԱԻ-Հայաստանի 2013-2014թթ կատարված աշխատանքները եւ Ներքին աուդիտորների գլոբալ ինստիտուտի նախաձեռնությունները, իսկ Ինստիտուտի խորհրդի անդամ Դավիթ Հարությունյանը մասնակիցներին ծանոթացրել է 2014թ ՀՀ հարկային բարեփոխումների հետ:

Միջոցառման երկրորդ մասում տեղի է ունեցել մասնագիտական քննարկում, որի ընթացքում մասնակիցների հետ կորպորատիվ կառավարման վերաբերյալ իրենց փորձով ու մոտեցումներով կիսվել են «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Գագիկ Դանիելյանը, ՀՀ Կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կարգավորման վարչության պետ Մհեր Աբրահամյանը, «Բիբլոս Բանկ Արմենիա» բանկի գործադիր տնօրեն Արարատ Ղուկասյանը, «Դելոյթ Արմենիա» ընկերության տնօրեն Արփինե Ղեւոնդյանը, «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ գլխավոր տնօրեն Հրաչյա Թոխմախյանը եւ Վարկային Կազմակերպությունների Միության գործադիր տնօրեն Հայկ Ղլիջյանը:

Դիտում՝ 11369
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW