Ջերմուկ քաղաքի կոյուղաջրերն այլեւս առանց մաքրման չեն թափվի Կեչուտի ջրամբար ու այնտեղից էլ հոսի դեպի Սեւանա լիճ:Մի քանի օրից քաղաքից շուրջ 7 կմ հեռավորության վրա գտնվող ջրամբարի տարածքում կգործարկվի կեղտաջրերի մաքրման կայանը, որը կառուցվել է «Հայաստանի փոքր համայնքների ջրային ծրագրի» շրջանակներում Եվրոպական միության, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի, Եվրոպական ներդրումային բանկի ու ՀՀ Կառավարության ֆինանսական աջակցությամբ: «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի Կեղտաջրերի մաքրման կայանների եւ կեղտաջրերի պոմպակայանների բաժնի պետ Սամվել Յաժյանի խոսքով, Ջերմուկի կեղտաջրերի մեխանիկական մաքրման կայանի բոլոր սարքավորումները բարձրակարգ են ու արտադրված են Գերմանիայում:«Մեխանիկական կայանը մաքրում է կոյուղաջրերի կոշտ մասերը, առանձնացնում է 4 տեսակի նյութեր՝ մեծ ու մանր չափի կոշտ թափոնները, տիղմը, յուղային եւ ճարպային մասնիկները: Կեղտը տեղափոխվում է Մարտունու մաքրման կայանի տարածք ու պահեստավորվում»,- նշել է Սամվել Յաժյանը:Կայանի կառուցման վայրը պատահական չի ընտրվել. հաշվի են առնվել դիրքը, քաղաքից հեռու լինելն ու ցածրադիր վայրը, քանի որ կայանն աշխատելու է ինքնահոսով: Ջերմուկի կեղտաջրերի մաքրման կայանն աշխատելու է 110 լիտր/ վայրկյան հզորությամբ, այսինքն՝ օրական այն կարող է մաքրել շուրջ 9500 մ³ ջուր. «Կայանը հեռանկարային է, հաշվի է առնված այն փաստը, որ քաղաքի բնակչությունը կարող է ավելանալ: Բացի այդ էլ, տարածքն այնպես է ընտրված, որ հետագայում հնարավոր լինի կառուցել նաեւ կենսաբանական մաքրման կայան»:Լուսանկարը՝ ՄեդիամաքսՉնայած այսօր մաքրման կայանը միայն մեխանիկական է, սակայն, ըստ Սամվել Յաժյանի, մինչեւ Սեւանա լիճ հասնելը ջուրը դառնում է անվտանգ:«Այն երկար ճանապարհ է անցնում ու գետում ինքնամաքրվում է բնական ճանապարհով: Բոլոր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այս պարամետրերով կառուցված կայանից ջուրը դուրս գալով դեպի Կեչուտի ջրամբար ու Արփա-Սեւան թունելով հասնելով Սեւանա լիճ՝ լինում է նորմայի սահմաններում»,- նշել է «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի աշխատակիցը: «Հայաստանի փոքր համայնքների ջրային ծրագրի» նպատակն է Հայաստանի 7 մարզերի 17 բնակավայր սպասարկող «Հայջրմուղկոյուղի» ընկերության կողմից շահագործվող ջրամատակարարման, ջրահեռացման եւ ջրի մաքրման կայանների վերակառուցումն ու արդիականացումը: Արդեն շահագործվել են Գավառի, Մարտունու եւ Վարդենիսի կայանները, ավարտական փուլում է Դիլիջանի կայանը: Հետագայում նախատեսվում է կեղտաջրերի մաքրման կայան կառուցել նաեւ Սեւան եւ Մեծամոր համայնքներում: Լուսանկարը՝ Մեդիամաքս2011թ. հունվարին Եվրոպական Միության, Հայաստանի Հանրապետության եւ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի միջեւ կնքվել է դրամաշնորհային ֆինանսավորման համաձայնագիր, որով տրամադրվող դրամաշնորհային միջոցները կազմել են 7.6 մլն եվրո: Ծրագրի շրջանակներում Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը եւ Եվրոպական ներդրումային բանկը տրամադրել են 6.5-ական մլն եվրո վարկ: Ծրագիրը նախատեսում է նաեւ տեխնիկական դրամաշնորհի տրամադրում այլ դոնոր կազմակերպությունների կողմից` 1.1 մլն եվրո գումար՝ խորհրդատվական ծառայությունների իրականացման նպատակով: Նշված ծրագրի շրջանակներում ներդրումների ծավալը կազմում է 21.7 մլն եվրո: Ծրագրի նպատակն է ՀՀ 7 մարզերում 17 բնակավայր սպասարկող «Հայջրմուղկույուղի» ընկերության կողմից շահագործվող ջրամատակարարման, ջրահեռացման (կոյուղու) եւ ջրի մաքրման կայանների վերակառուցումն ու արդիականացումը: Ծրագրի հիմնական նպատակն է մոտ 300.000 բնակիչներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացումը` խմելու ջրի մատակարարման տեւողությունը զգալիորեն երկարացնելու միջոցով, որը ներկայում կազմում է միջինում ավելի քան 14 ժամ, ինչպես նաեւ ապահովելու ջրի որակի լիարժեք համապատասխանությունը միջազգային ստանդարտներին: Ջրի մաքրման նոր կայանների կառուցման նպատակով կատարվելիք ներդրումը կհանդիսանա առաջին քայլը բնակավայրերի մեծ մասում համապատասխան որակի մաքրման բացակայության պատճառով ջրային պաշարների աղտոտվածության ներկա մակարդակը նվազեցնելու ուղղությամբ:Գոհար Նալբանդյան Tweet Դիտում՝ 5048