Երեւան: Մեդիամաքս: Նոյեմբերի 23-ին Անթիլիասում Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա. Կաթողիկոսն ընդունել է գործարար եւ բարերար Ռուբեն Վարդանյանին։ «Վեհափառ Հայրապետը բարձր գնահատեց Ռուբեն Վարդանյանի հայրենակերտումի եւ ազգաշինությանը նպաստող բոլոր նախաձեռնությունները, եւ կոչ ուղղեց մեր ունեւոր բոլոր գործարարներին՝ նույն հանձնառությամբ ու տեսլականով մասնակից դառնալու հայրենիքի ու ազգի հզորացման աշխատանքներին», - ասված է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: Tweet Դիտում՝ 4752