Թ.Մորոյան. «Հայաստանում լավ չեն հասկանում ներդրում բառի իմաստը»

24.11.2014 | 13:59 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

«Հայաստանը ցանկանում եմ տեսնել որպես Շվեյցարիա կամ էլ փոքր Սիլիկոնյան հովիտ», - Մեդիամաքս-ին տված հարցազրույցում ասել է «Վիասֆեր Ինթերնեշնլ»-ի գլխավոր տնօրեն եւ նախագահ, ArmTech համաժողովի համահիմնադիր եւ նախագահ Թոնի Մորոյանը:

«Բայց սա իրականություն կդառնա միայն այն դեպքում, եթե ճիշտ ռազմավարական պլանի մշակման ուղղությամբ քայլեր ձեռնարկվեն: Այդ գործընթացին պետք է մասնակցեն կառավարությունը, ակադեմիական միջավայրը (այդ թվում՝ համալսարանները), ինչպես նաեւ արդյունաբերական շրջանակը:  Սրան հասնելու համար Հայաստանը պետք է պատրաստ լինի ներդրումներ ընդունել», - նշել է Թոնի Մորոյանը:    

Նրա փոխանցմամբ, Հայաստանում այնքան էլ լավ չեն հասկանում ներդրում բառի իմաստը.

«Սա ներառում է ինչպես կանխիկ, այնպես էլ ժամանակային, ինչպես նաեւ արտադրանքը եւ կապերը հասանելի դարձնող ներդրումները (օրինակ՝ փորձի փոխանակման իրականացում, թրեյնինգային խորհրդատվություն եւ այլն): Փողը ներդրումներում ամենափոքր տարրն է: Օտար ներդրումները հենց այնպես չեն գալու. համապատասխան միջավայր պետք է ստեղծել, որտեղ կապահովվեն կանխատեսելիությունը եւ պաշտպանությունը: Երբ ներդրողը գալիս է Հայաստան, պետք է համոզված լինի, որ իր ներդրումը պաշտպանվելու է օրենքով», -  ասել է «Վիասֆեր Ինթերնեշնլ»-ի գլխավոր տնօրենը :

Թոնի Մորոյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք ընթերցել այստեղ:

Դիտում՝ 1929
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW