Այսօր Հայաստանում նշվում է բանկային համակարգի աշխատողի օրը։ 21 տարի առաջ՝ 1993 թվականի նոյեմբերի 22-ին, շրջանառության մեջ դրվեց ազգային արժույթը, ինչը եւ առիթ հանդիսացավ հետագայում նշել այս օրը որպես բանկային համակարգի աշխատողի օր։ Հարգելի գործընկերներ.Սրտանց շնորհավորում ենք ձեզ մասնագիտական տոնի առթիվ: Մաղթում ենք գործնական հաջողություններ, առողջություն, երջանկություն եւ խաղաղ երկինք: Ներկայիս գլոբալ մարտահրավերների ֆոնին հատկապես կարեւորվում է ֆինանսական կայունության պահպանման անհրաժեշտությունը եւ այդ գործում ձեր դերակատարությունը: Վստահ ենք, որ Ձեր մասնագիտական կարողությունները մշտապես ուղղված կլինեն մեր երկրի բարօրությանը եւ կներառեն նոր մոտեցումներ՝ սրընթաց զարգացումներին համընթաց: Օգտվելով առիթից, առաջարկում ենք վերհիշել դրամի ստեղծման պատմությունը: Banks.am Tweet Դիտում՝ 5650