Հայաստանը պաշտոնապես դարձել է Գինու եւ խաղողի միջազգային կազմակերպության (OIV) լիիրավ անդամ: Արգենտինայի Մենդոսա քաղաքում օրերս տեղի է ունեցել OIV 12-րդ գլխավոր վեհաժողովի նիստը, որի ընթացքում էլ ամրագրվել է Հայաստանի անդամակցությունն այդ կառույցին: Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, Հայաստանի պաշտոնական անդամակցության արարողությունն ուղեկցվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի եւ Արգենտինայում Ադրբեջանի դեսպանի կողմից գործընթացի խոչընդոտմանը միտված ջանքերով, որոնք, սակայն, ապարդյուն են անցել: Դեռեւս հոկտեմբերին OIV-ի գլխավոր տնօրեն Ժան-Մարի Օրանդը Banks.am-ին տված հարցազրույցում նշել էր, որ Հայաստանում գինեգործության ոլորտը նկատելի աճ է գրանցել: Նա հատկանշական էր համարել նաեւ միջազգային ասպարեզում ճանաչողության բարձրացմանը միտված քայլերը, որոնք ներառված են Հայաստանի կառավարության ռազմավարական զարգացման ծրագրում:OIV-ի գլխավոր տնօրեն Ժան-Մարի Օրանդի հարցազրույցի ամբողջական տարբերակը կարող եք ընթերցել այստեղ: Tweet Դիտում՝ 2165