Արցախում կմեկնարկի բնակարանաշինությունը խթանող նոր ծրագիր

19.11.2014 | 12:26 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: 2015թ.-ից սկսած 2 մլն դրամ աջակցություն է ցուցաբերվելու եւ վարկային արտոնյալ պայմաններ են տրամադրվելու Արցախի գյուղերում բնակարան կառուցող երիտասարդ ընտանիքներին:

Այդ մասին նախօրեին 2015թ. պետական բյուջեի պլանավորմանը նվիրված խորհրդակցության ժամանակ ասել է ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը:

Վարչապետն նշել է, որ կախված ծրագրի պահանջարկից՝ ԼՂՀ կառավարությունը շինանյութով եւս կաջակցի շահառու ընտանիքներին:

Արայիկ Հարությունյանն ասել է, որ այս ծրագիրը կարող է խթանել ժողովրդագրական աճին:

Դիտում՝ 5372

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW