«Տաշիր» ընկերությունների խումբը այսօր հայտարարել է «Ռիո» առեւտրա-ժամանցային կենտրոնների ցանցի Հայաստանյան շուկա դուրս բերելու մասին: Նախագծի ներդրումների ընդհանուր ծավալը կկազմի $40 մլն: 21 հազ. ք.մ. տարածք ունեցող «Ռիո»-ն տեղ կգտնի Քոչար ու Փափազյան փողոցների եւ Սարալանջի պողոտայի հատման մասում: Այս պահի դրությամբ նախագիծը արդեն 50 %-ով պատրաստ է: «Ռիո» կենտրոնի բացումը նախատեսված է 2015 թ-ի IV-րդ եռամսյակում: Համալիրը կունենա մոտ 100 վարձակալներ՝ ռուսաստանյան, միջազգային եւ տեղական բրենդներ: Նախագծի հիմնական վարձակալները կլինեն մթերային սուպերմարկետը, «Սինեմա սթար» կինոթատրոնը եւ Play Lab մանկական ժամանցային կենտրոնը: Tweet Դիտում՝ 10312