Facebook-ը նոր սոցիալական ցանց է մշակում, որը կօգտագործվի միայն գործնական շփման համար: Ինչպես հայտնում է BBC-ն, վկայակոչելով Financial Times-ը, նոր Facebook at Work-ը նման է լինելու սովորական Facebook-ին, բայց օգտատերերը կկարողանան ունենալ միառժամանակ երկու անձնական էջ՝ մեկը սովորական, մեկն էլ՝ մասնագիտական: Նոր աշխատանքային ցանցում մարդիկ կկարողանան շփվել գործընկերների հետ, կապեր հաստատել եւ փաստաթղթերով կիսվել: Facebook at Work-ն արդեն գործարկվում է ընկերության աշխատակիցների կողմից: Ցանցի հեղինակներն ակնհայտորեն տրամադրված են մրցակցել մասնագիտական հաղորդակցման այնպիսի հարթակների հետ, ինչպիսիք են Google Drive, Microsoft Office եւ Linkedin ցանցերը: 2003 թ-ին ստեղծված Linkedin-ը մինչ օրս ամենախոշորն է նմանատիպ ցանցերից: Այդ ընկերությունը 332 մլն օգտատերեր ունի ավելի քան 200 երկրներում: Tweet Դիտում՝ 2888