«Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ն հայտարարել է ս.թ. դեկտեմբերի 24-ից լիարժեք ռեբրենդինգ սկսելու մասին: Այս կապակցությամբ բանկի Վարչության նախագահ Մհեր Գրիգորյանը նշել է.«Այսօր լինելով խոշորագույն հայկական բանկ` Արդշինինվեստբանկը շարունակում է իրականացնել իր զարգացման ռազմավարական ծրագիրը եւ այդ ծրագրի շրջանակներում անցկացնում ռեբրենդինգի արշավ: Նոր իմիջ ստեղծելիս` փորձել ենք դրանում արտացոլել բանկի հիմնական արժեքներն ու փիլիսոփայությունը` բազմամյա փորձը, նորարական տեխնոլոգիաների օգտագործումը եւ հաճախորդների ակնկալիքները գերազանցելու մշտական ձգտումը: Մեր նոր ոճն ունիվերսալ է` հիմնված պարզության եւ հարմարավետության սկզբունքների վրա: Այն ժամանակակից է, թեթեւ եւ հիշվող: Գունային գամման համադրում է բանկին երկար տարիներ բնորոշ ավանդական գույները: Բանկի նոր կերպարը հաստատում է, որ բանկը կայուն է եւ հասանելի: Վստահ ենք, որ մեր այս քայլը կողջունեն մեր հաճախորդները, ում կարծիքը մենք շատ ենք կարևորում: Մենք ուժեղ ենք միասին»:«Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ն գրանցվել է 2003թ. փետրվարին: Նույն թվականի մարտ-մայիս ամիսներին բանկը ձեռք է բերել այդ ժամանակաշրջանի համակարգային «Արդշինբանկ» ԲԲԸ առողջ ակտիվների եւ պարտավորությունների զգալի մասը իր մասնաճյուղային ցանցի հետ միասին, իսկ նույն թվականի նոյեմբերին` «Ագրոբանկ» ԲԲԸ-ի հիմնական բիզնեսն իր մասնաճյուղերի հետ միասին: Սակայն «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ն լուծարվող «Արդշինբանկ» ԲԲԸ եւ «Ագրոբանկ» ԲԲԸ բանկերի իրավահաջորդը չի հանդիսացել եւ չի էլ հանդիսանում:Բանկը հանդիսանում է Հայաստանի խոշորագույն բանկերից մեկը եւ ունի լայն մասնաճյուղային ցանց՝ 55 մասնաճյուղ: Tweet Դիտում՝ 11938