«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»-ն ընդլայնում է ներկայացուցչությունների ցանցը
14.11.2014 | 12:18 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ

«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական ընկերությունը բացել է 4 նոր ներկայացուցչություն, որոնք բոլորն էլ գտնվում են մարզերում ՝ «Արտաշատ» (ՀՀ, ք. Արտաշատ, Օգոստոսի 23 փողոց, 23 շենք, 49/2), «Հրազդան» (ՀՀ, ք. Հրազդան, Մ. Բաղրամյանթաղամաս, Զ. Անդրանիկիպողոտա 154, 2-րդհարկիթիվ 9 տարածք), «Գավառ» (ՀՀ, ք. Գավառ, Բոշնաղյանփողոց 1) եւ «Եղեգնաձոր» (ՀՀ, ք. Եղեգնաձոր, Մոմիկիփող. 6/Ա-44):
«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ն դառնում է ավելի մոտ ոչ միայն մարզային բնակիչներին, այլեւ բոլոր նրանց, ովքեր ճանապարհորդում են Հայաստանով թե գործնական, թե զբոսաշրջության նպատակներով: Նոր ներկայացուցչությունները, համաձայն ընկերության որդեգրած ավանդույթի, նույնպես տեղակայված են հասանելիության տեսակետից առանցքային վայրերում, ինչը, այլ խոսքերով, դրանք վերածում է յուրօրինակ ձգողության կենտրոնների: Այսպես, եթե Դուք ճանապարհ եք ընկել եւ ընթացքում ապահովագրական ծառայության կարիք ունեք, ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ն կլինի ձեր կողքին»,- նշված է հաղորդագրության մեջ:
«Մենք նախատեսում ենք բացել եւս 10 ներկայացուցչություններ մարզերում եւ ակնկալում ենք, որ դա տեղի կունենա այս տարվա ընթացքում»,- նշել է ընկերության գործադիր տնօրեն Լեւոն Ալթունյանը՝ հավելելով, որ այդպիսով ընկերության ներկայացուցչությունների քանակը կգերազանցի երեք տասնյակը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: