ՀԲ-ն $75 մլն կտրամադրի Հայաստանին

13.11.2014 | 12:54 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը նոյեմբերի 12-ին  հաստատել է $75 մլն արժողությամբ վարկի տրամադրումը Հայաստանին Զարգացման քաղաքականության երկրորդ գործառնության (ԶՔԳ) ներքո:

Վարկն ուղղված է գործարար միջավայրի, ֆինանսների, քաղաքացիական ծառայության, սոցիալական պաշտպանության, հանրային ենթակառուցվածքների եւ բնապահպանական ոլորտներում նախատեսվող բազմաբնույթ բարեփոխումների համար:

Սա երեք ԶՔԳ-ների շարքի երկրորդ ծրագիրն է, որը կօգնի Հայաստանին իր ռազմավարական նպատակների իրականացման, մասնավորապես՝ աշխատատեղերի ստեղծման հարցում, որը զարգացման ճանապարհին Հայաստանի հիմնական մարտահրավերն է:

«Այս ԶՔԳ-ն նպատակ ունի նպաստել տնտեսական աճին եւ կայունությանը` օգնելով Հայաստանին կրճատել աղքատությունն ու խթանել ընդհանուր բարեկեցությունը: Աշխատատեղերի ստեղծումն այստեղ` Հայաստանում հույժ կարեւոր է: Ծրագիրը նպատակ ունի հասնել աշխատատեղերի ստեղծման` մրցունակության ամրապնդման եւ հարկաբյուջետային, սոցիալական ու բնապահպանական կայունության մեծացման միջոցով», - նշել է  Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Լորա Բեյլին:

Երկրորդ ԶՔԳ ներառում է 75 մլն ԱՄՆ դոլարին համարժեք վարկ ՎԶՄԲ-ից` փոփոխական տոկոսադրույքով, 14,5 տարվա արտոնյալ ժամանակաշրջանով եւ մարման 25 տարվա ժամկետով:

1992թ. Համաշխարհային բանկին, իսկ 1993թ. ՄԶԸ-ին միանալուց ի վեր այդ երկու կառույցների կողմից Հայաստանին ընդհանուր հաշվով տրամադրվել է  2.036.73 մլն ԱՄՆ դոլար գումար:

Դիտում՝ 3948

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW