ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa քարտապանները մինչեւ 2015թ. փետրվարի 28-ը կարող են կատարել 3 անվճար փոխանցում ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa ցանկացած քարտից տեղական կամ արտասահմանյան ցանկացած բանկի Visa քարտին բանկի 150 բանկոմատների միջոցով: Փոխանցումներն իրականցվում են շուրջօրյա, իսկ գումարը հասցեատիրոջ համար հասանելի է դառնում հաշված վայրկյաններ անց: Դա նշանակում է, որ հաճախորդը կարող է չսահմանափակվել բանկի աշխատանքային ժամերով, այլ կատարել փոխանցումներ բանկի ոչ աշխատանքային օրերին ու ժամերին բանկոմատային ցանցի միջոցով: ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa քարտից փոխանցումներ կարելի է կատարել 3 ուղղություններով.- ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa քարտերին,- տեղական բանկերի Visa քարտերին,- ԱՊՀ երկրների եւ Վրաստանի բանկերի կողմից թողարկված Visa քարտերին ՀՀ դրամով, ՌԴ ռուբլով, ԱՄՆ դոլարով ու եվրոյով:Ակցիայի ընթացքում կատարված առաջին 3 փոխանցումների համար ուղարկողի Visa քարտից պահված միջնորդավճարը բանկը կվերադարձնի ակցիայի ավարտից հետո: Իսկ փոխանցման ստանդարտ միջնորդավճարը (ակցիայի գործելու ժամանակահատվածում) կազմում է 0.2%-1.5%` կախված քարտի տեսակից: Փոխանցումներ կարելի է կատարել նաեւ Հայաստանի այլ, ԱՊՀ եւ Վրաստանի բանկերի քարտերից ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտերին:Քարտից քարտ փոխանցում կատարելու համար անհրաժեշտ է.1) Բանկոմատի մենյուից ընտրել ստորեւ նշված տարբերակներից որեւէ մեկը`- «Transfers to CIS and banks of RA» («Փոխանցում ՀՀ և ԱՊՀ բանկեր»), - «Transfers to VTB cards» («Փոխանցում ՎՏԲ քարտերին»),2) մուտքագրել գումարը ստացող քարտապանի քարտի համարը,3) ընտրել արժույթը,4) մուտքագրել փոխանցվող գումարը,5) հաստատել գործարքը: Tweet Դիտում՝ 4127