ՀՀ Կենտրոնական բանկի լրատվական ծառայությունը քիչ առաջ հաղորդագրություն է տարածել` հերքելով այն տեղեկությունը, թե ցանցահենները ԿԲ-ին պատկանող սերվերներ են կոտրել:«ՀՀ Կենտրոնական բանկը հայտարարում է, որ ԿԲ բոլոր սերվերները հուսալի պաշտպանված են, բանկի սերվերներից գաղտնի տվյալների արտահոսք չկա, կոտրման փորձերը հաջողությամբ կասեցվում են»,- ասված է հաղորդագրության մեջ:Ինչ վերաբերում է համացանցում հրապարակված արխիվին, ապա, ԿԲ տարածած հաղորդագրության համաձայն, «այն պարունակում է հին, ոչ արդիական, որոշ դեպքերում՝ կեղծ տվյալներ»:ՀՀ ԿԲ-ն վստահեցնում է, որ համապատասխան մասնագետներն այս պահին քայլեր են ձեռնարկում համացանցում հրապարակված արխիվի աղբյուրը պարզելու համար:Նշենք, որ տեղեկություն է տարածվել այն մասին, որ ադրբեջանական հաքերները ՀՀ Կենտրոնական բանկի տվյալներն են հրապարակել: Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանի տվյալներով, հրապարակված 2,4 GB ծավալով արխիվը պարունակում է նամակներ, պայմանագրեր եւ այլն: Tweet Դիտում՝ 2174