Պրոմեթեյ Բանկի նոր վարկատեսակի հաճախորդները առողջության ապահովագրություն կստանան

11.11.2014 | 13:36 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Պրոմեթեյ Բանկը գործարկել է նոր վարկատեսակ  ֆիզիկական անձանց համար՝ քարտային վարկ:

Այն տրամադրվում է ԱՄՆ դոլարով կամ եվրոյով տարեկան 13% անվանական տոկոսադրույքով եւ մինչեւ 5 տարի մարման ժամկետով: Որպես գրավի առարկա կարող է հանդիսանալ անշարժ կամ շարժական գույքը: Վարկի գումարի սահմանաչափը 5 000-100 000 ԱՄՆ դոլար է կամ 4 000-80 000 եվրո:

Բոլոր այն հաճախորդներին, որոնց քարտային վարկի գումարը կգերազանցի 10 000 ԱՄՆ դոլարը կամ 8 000 եվրոն, Պրոմեթեյ Բանկը կնվիրի առողջության ապահովագրության փաթեթ:

«Արտարժույթով տրամադրվող քարտային վարկերը հնարավորություն կընձեռեն մեր հաճախորդներին կյանքի կոչելու իրենց բոլոր երազանքները: Ի հավելում, հոգալով մեր հաճախորդների առողջության մասին՝ Պրոմեթեյ Բանկը կնվիրի նաեւ առողջության ապահովագրության փաթեթ, որի միջոցով մեր վարկառուները կկարողանան ստանալ ամբուլատոր եւ հիվանդանոցային օգնություն»,- նշել է Պրոմեթեյ Բանկի Վարչության նախագահ Էմիլ Սողոմոնյանը:

Վարկերը տրամադրվում եմ բանկի գլխամասային գրասենյակում եւ բոլոր մասնաճյուղերում՝ բացի սահմանափակ գործառնություններ իրականացնող «Էրեբունի»  մասնաճյուղից:

Դիտում՝ 6624
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW