Ավելի կանաչ Երեւան՝ Հայբիզնեսբանկի աջակցությամբ

10.11.2014 | 11:30 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հայբիզնեսբանկը կրկին իր ակտիվ  մասնակցությունն է ցուցաբերել Երեւանի  քաղաքապետարանի կողմից հայտարարված համաքաղաքային ծառատունկին:

Նոյեմբերի 8-ին բանկի 15 աշխատակիցներն այս անգամ մոտ 60 ծառ են տնկել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցուն հարող «Մալաթիա» պուրակում:

Նորաբաց պուրակում ծառեր են տնկել նաեւ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը եւ վարչական շրջանի ղեկավար Արտակ Ալեքսանյանը:

Երեւանի քաղաքապետն անձամբ շնորհակալություն է հայտնել Հայբիզնեսբանկի աշխատակիցներին մայրաքաղաքի կանաչապատմանը նպաստելու եւ թիմային աշխատանքով աջակացություն ցուցաբերելու համար:

Հայբիզնեսբանկը մասնակցել է նաեւ նախորդ տարիներին կազմակերպված ծառատունկներին, բացի այդ, բանկի կողմից իրականացվել են Երեւանի մի շարք հուշարձանների մաքրման աշխատանքներ, ինչպես նաեւ վերանորոգվել է Էրեբունի- Երեւանի 2750-ամյակին նվիրված շատրվանային համալիրը:

“Հայբիզնեսբանկը, ողջունելով  «Երեւան, իմ տուն» կարգախոսը, պատրաստ է մշտապես իր ներդրումն ունենալ մայրաքաղաքի շենացման գործում”,- ասված է բանկի հաղորդագրության մեջ:

Դիտում՝ 2290
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW