Գեոթիմը մասնակցեց Ամուլսարի ծրագրի վերաբերյալ կլոր սեղանին

05.11.2014 | 18:43 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: Լիդիան Ինթերնեյշնլ եւ Գեոթիմ ընկերությունները մասնակցել են Ջերմուկի շրջակա միջավայրի պահպանության տեղական բնապահպանական ծրագրի շրջանակներում կլոր սեղան-քննարկմանը:

Քննարկումը կազմակերպվել էր Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոնի (REC Caucasus) կողմից Երեւանում, հասարակական տարբեր կազմակերպությունների, գիտական եւ հետազոտական հաստատությունների մասնակցությամբ:  Կառուցողական քննարկումները հնարավորություն ընձեռեցին կլոր սեղանի մասնակիցներին քննարկելու Ամուլսարի ծրագրի հետ կապված բնապահպանական եւ սոցիալական մի շարք հարցեր:

Քննարկումը Ամուլսարի ծրագրի բնապահպանական եւ սոցիալական ազդեցության գնահատման ընթացակարգի մի մասն էր, որն իրականացվել է ընկերության եւ ընկերության խոշոր բաժնետերերի՝ Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC), եւ Զարգացման եւ վերակառուցման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հետ համատեղ:

Լիդիանը եւ Գեոթիմը հաստատում են IFC-ի եւ ՎԶԵԲ-ի կողմից սահմանված բարձր միջազգային բնապահպանական եւ սոցիալական չափանիշներին համապատասխանելու իրենց պատրաստակամությունը: Ընկերությունը միջազգային հեղինակություն ունեցող մասնագետների մասնակցությամբ համապարփակ գիտական-բնապահպանական սոցիալական ազդեցության գնահատում իրականացնելու համար ծախսել է մոտ 5 մլն ԱՄՆ դոլար:

Որպես այս պարտավորության մի մաս՝ ընկերության համար շատ կարեւոր է, որ համայնքները եւ քաղաքացիական հասարակությունը մասնակցեն ծրագրի մշակման գործընթացին՝ տեղեկացված լինելով դրա նախագծի եւ ազդեցության գնահատման վերաբերյալ:

Միջոցառման կազմակերպման նպատակն էր կլոր սեղանի մասնակիցներին հնարավորություն տալ ներգրավվելու բաց եւ համապարփակ քննարկմանը: Ամուլսարի ծրագրով հետաքրքրված բոլոր ՀԿ-ները հրավիրված էին, եւ միջոցառումը բաց էր քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համար: Լիդիանը ծրագրում է կազմակերպել նմանօրինակ այլ հանդիպումներ:
 
Լիդիան Ինթերնեյշնլի գործադիր փոխնախագահ Դիդիե Ֆոլենը ասել է.

«Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր մասնակցեցին եւ իրենց ներդրումն ունեցան քննարկմանը: Մենք շարունակում ենք ողջունել բաց եւ կառուցողական երկխոսության յուրաքանչյուր հնարավորություն: Ընկերությունը իր պատրաստակամությունն է հայտնում աշխատել Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում  գոյություն ունեցող բնապահպանական կառավարման որակի բարձրացման ուղղությամբ: Հույս ունենք, որ բնապահպանական եւ սոցիալական ազդեցության գնահատման մեջ  ներառված ազդեցության գնահատման եւ մեղմացման միջոցառումների վերաբերյալ բաց եւ թափանցիկ քննարկումը կօգնի ստեղծել մի հարթակ, որտեղ քաղաքացիական հասարակությունը համագործակցության եզրեր կգտնի հանքարդյունաբերական ընկերությունների հետ: Ամուլսարի ծրագրի հաջող զարգացումը զգալի տնտեսական հնարավորություններ կստեղծի Հայաստանի համար: Պահանջվող 420 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ներդրումները կհանդիսանան ամենախոշոր օտարերկրյա ներդրումներից մեկը երկրում՝ ընդլայնելով Հայաստանի տնտեսական զարգացման հնարավորությունները»:

Դիտում՝ 3158
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW