ԱԶՍԲ-ը 10 մլն դոլար է հատկացրել Արդշինինվեստբանկին
04.11.2014 | 14:38 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ Արդշինինվեստբանկ

Առեւտրի եւ Զարգացման Սեւծովյան Բանկը (ԱԶՍԲ) 10 մլն ԱՄՆ դոլարի վարկ է հատկացրել Արդշինինվեստբանկին՝ փոքր եւ միջին բիզնեսի վարկավորման համար:
Այս մասին Banks.am-ին այսօր հայտնել են ԱԶՍԲ-ում:
«Սա արդեն երկրորդ վարկային պայմանագիրն է՝ կնքված ԱԶՍԲ-ի եւ մեր բանկի միջեւ, ինչը վկայում է փոխադարձ վստահության մասին: Արդշինինվեստբանկը շարունակելու է կյանքի կոչել Հայաստանում ՓՄԶ-ների զարգացմանն ուղղված իր ռազմավարությունը՝ մրցակցային պայմաններով երկարաժամկետ վարկեր հատկացնելով», - ասել է Արդշինինվեստբանկի վարչության նախագահ Մհեր Գրիգորյանը:
ԱԶՍԲ նախագահ Ուգուր Դիլիկանլըն ասել է, որ աջակցությունը ՓՄԶ-ներին բանկի ռազմավարական առաջնահերթությունն է Հայաստանում, եւ Արդշինինվեստբանկին հատկացվող վարկային միջոցները թույլ կտան բարելավել փոքր եւ միջին ձեռնարկությունների մրցունակությունը ներկայիս պայմաններում, երբ առկա է ֆինանսական միջոցների հասանելիության խնդիրը:
2012 թվականին Առեւտրի եւ Զարգացման Սեւծովյան Բանկը Արդշինինվեստբանկին հատկացրել էր 8 մլն ԱՄՆ դոլարի վարկ՝ հիփոթեքի ֆինանսավորման համար:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: