ԱԶԲ-ն Հայաստանում կկազմակերպի ներդրումային ֆորում

04.11.2014 | 09:42 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ)  պատրաստակամ է Հայաստանում կազմակերպելու ներդրումային ֆորում, որը հնարավորություն կտա ներգրավել օտարերկրյա նոր ներդրումներ եւ կնպաստի առաջնահերթ ծրագրերի իրագործմանը:

Այդ մասին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանն ասել է Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Ժանգ Վենկայը:

Ժանգ Վենկայը գոհունակությամբ է խոսել Հայաստանի հետ 2005 թվականից ի վեր բանկի փոխգործակցության մասին եւ ընդգծել, որ ԱԶԲ-ն ներկայումս աշխատում է առաջիկա հինգ տարիների «Հայաստանի գործընկերության ռազմավարություն» փաստաթղթի վրա եւ պատրաստակամ է շարունակելու օժանդակությունը Հայաստանի համար առաջնահերթություն համարվող ոլորտների զարգացմանը, այդ թվում՝ ենթակառուցվածքների (տրանսպորտ, էներգետիկա, ճանապարհաշինություն, քաղաքաշինություն, ջրային համակարգ), ինչպես նաեւ պետություն-մասնավոր հատված համագործակցության խթանման ուղղությամբ:

Զրուցակիցները կարեւորել են Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ուղղությամբ աշխատանքը, մտքեր են փոխանակել Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալուց հետո տնտեսության զարգացման հնարավորությունների շուրջ:

Դիտում՝ 2155
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW