ՊրոԿրեդիտ Բանկը՝ Խնայողությունների համաշխարհային օրվան նվիրված ցուցահանդեսին

03.11.2014 | 16:32 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

2014թ. նոյեմբերի 1-ին ՊրոԿրեդիտ Բանկը մասնակցել է Խնայողությունների համաշխարհային օրվա առթիվ Հյուսիսային պողոտայում կայացած ցուցահանդեսին:

Ցուցահանդեսը կազմակերպվել էր Միջազգային համագործակցության խնայողական բանկերի հիմնադրամի կողմից: Ցուցահանդեսի ընթացքում բանկը այցելուներին է ներկայացրել խնայողությունների հետ կապված պրոդուկտները եւ խնայողությանը նպաստող գործիքները:

Միջոցառումը նշվել է ոչ միայն Հյուսիսային պողոտայում, այլեւ նախորդ օրը՝  հոկտեմբերի 31-ին, ՊրոԿրեդիտ Բանկի բոլոր մասնաճյուղերում: Բոլոր այն հաճախորդները, որոնք բացել են ավանդային կամ խնայողական հաշիվներ, Բանկից ստացել են թեմատիկ նվերներ:

«ՊրոԿրեդիտ Բանկը մշտապես հավատարիմ է մնում իր կորպորատիվ արժեքներին: Մենք շարունակաբար նպաստում ենք հասարակության մեջ խնայելու մշակույթի տարածմանը եւ արդեն հայտնի ենք հաճախորդներին որպես կայուն խնայողական մշակույթ ունեցող Բանկ: Մենք ոչ միայն աջակցում ենք ձեռնարկատերերին իրենց բիզնեսի զարգացման գործում՝ փոքր եւ միջին ձեռնարկություններին ֆինանսավորելու միջոցով, այլեւ խրախուսում ենք նրանց խնայողություններ կատարել», - ասել է բանկի Ֆիզիկական անձ հաճախորդների բաժնի ղեկավար Ռուզաննա Գրիգորյանը:

Դիտում՝ 1852

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW