Աճի տեմպը Հայաստանում դանդաղում է, արձանագրում է ԱՄՀ-ն

31.10.2014 | 14:13 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) ներկայացուցչության ղեկավար Թերեզա Դաբան Սանչեսն այսօր ասել է, որ «տնտեսական աճի տեմպը Հայաստանում դանդաղում է»:

«Ըստ այս պահի մեր կանխատեսումների, 2014 թվականի արդյունքներով աճը կկազմի 2.6 %», - ասել է նա:

Աճի դանդաղումը ԱՄՀ ներկայացուցիչը բացատրել է երկու հիմնական գործոններով:

«Առաջին հերթին, խոսքը արտաքին եւ, մասնավորապես, Ռուսաստանի գործոնի մասին է: Այս տարի Ռուսաստանից Հայաստան դրամային փոխանցումները նվազել են՝ պայմանավորված Ռուսաստանի տնտեսական իրավիճակի վատթարացմամբ: Բացի դա, իրավիճակը հիանալի չէ նաեւ ԵՄ երկրներում»,- ասել է նա, հիշեցնելով,  որ Ռուսաստանը եւ ԵՄ-ն Հայաստանի հիմնական առեւտրային գործընկերներն են:

Անդրադառնալով աճի դանդաղեցմանը նպաստող ներքին գործոններին, ԱՄՀ ներկայացուցչության ղեկավարը խոսել է բյուջեի կատարման մասին, նշելով, որ որոշ կարեւոր ծրագրեր, չնայած ֆինանսավորման առկայությանը, որոշ տեխնիկական գործոններով պայմանավորված չեն իրականացվում այն տեսքով, ինչպես նախատեսված էր:  

Թերեզա Դաբան Սանչեսն արձանագրել է, որ չնայած աճի դանդաղմանը, մակրոտնտեսական վիճակը Հայաստանում կայուն է:

«2015 թ.-ի համար կանխատեսում ենք 2.3 % դեֆիցիտ, ինչը տնտեսության ֆիսկալ խթան ենք համարում»,- նշել է նա:

Մեկնաբանելով Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին, Թերեզա Դաբան Սանչեսը կանխատեսել է, որ Հայաստանի տնտեսական կախվածությունը Ռուսաստանից ավելանալու է:

«Ռուսաստանը հզոր պետություն է, բայց այս պահին դժվար իրավիճակում է: Ըստ մեր կանխատեսման, Ռուսաստանի տնտեսությունը մոտ ապագայում զրոյական տնտեսական աճ է արձանագրելու»,- եզրափակել է նա:

Դիտում՝ 2638
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW