ՊրոԿրեդիտ Բանկը վերաբացել է Արտաշատի մասնաճյուղը

30.10.2014 | 15:05 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՊրոԿրեդիտ Բանկը վերաբացել է «Արտաշատ» մասնաճյուղը՝ ք. Արտաշատ, Օգոստոսի 23փ., 21/2 հասցեում:

Մասնաճյուղը հաճախորդներին կտրամադրի հարմարավետ պայմաններ, կառաջարկի բանկային ծառայությունների ամբողջական փաթեթ ինչպես իրավաբանական, այնպես էլ ֆիզիկական անձանց՝ կենտրոնանալով ՓՄՁ ֆինանսավորման եւ խնայողությունների վրա:

Միջոցառման ժամանակ ՊրոԿրեդիտ Բանկի տնօրինության անդամ Լիլիթ Ղարայանն ասաց.

«Մեր նպատակն է լինել «Հաուս Բանկ» մեր հաճախորդների համար: Այս տարի մենք սկսեցինք մասնաճյուղերի ցանցի նոր տեղաբաշխումը եւ օպտիմիզացիան: Արտաշատ մասնաճյուղն առաջինն է, որ վերանորոգվել եւ վերաբացվել է այս տարի, եւ շատ մոտ ապագայում նմանատիպ մի քանի միջոցառում էլ ունենալու ենք: Մեր ցանցը կհամալրվի մի քանի այլ մասնաճյուղերով, որոնք հագեցած կլինեն նորագույն տեխնոլոգիաներով եւ հաճախորդներին կմատուցեն լավագույն մակարդակի ծառայություններ»:

Դիտում՝ 7216

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW