ԵԱԶԲ-ն $ 11 մլն կհատկացնի Հայաստանում հանքավայրի արդյունահանման նպատակով

30.10.2014 | 14:45 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) «Սագամար» ՓԲԸ-ին 5 տարի ժամկետով կտրամադրի $ 11 մլն վարկ Արմանիսի բազմամետաղային հանքավայրում ոսկու եւ արծաթի վերահսկվող պարունակությամբ պղնձի եւ ցինկի խտանյութի արտադրության ներդրումային ծրագրի իրականացման նպատակով:

Այսօր համապատասխան վարկային համաձայնագիր է ստորագրվել Ստեփանավանում՝ ԵԱԶԲ-ի վարչության փոխնախագահ Գենադի Ժուժլեւի եւ «Սագամար» ՓԲԸ գլխավոր տնօրեն Դմիտրի Ուշակովի կողմից:  

Նախագծի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ $ 70 մլն:

«Սագամար» ՓԲԸ-ի հետ գործարքը ԵԱԶԲ-ի առաջին ներդրումային ծրագիրն է Հայաստանում: Այն կնպաստի երկրի արտահանման ներուժի զարգացմանը, ինչն, իր հերթին, կհանգեցնի Հայաստանում կայուն տնտեսական աճին»,- ասել է Գենադի Ժուժլեւը:  

Դիտում՝ 6420
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW