Արմսվիսբանկը եւ Մենեջմենթ Միքսը կհիմնեն ներդրումների կառավարման ընկերություն

29.10.2014 | 14:51 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Արմսվիսբանկի եւ Մենեջմենթ Միքս (Management Mix) խորհրդատվական ընկերության միջեւ այսօր կնքվել է Մասնավոր ներդրումների կառավարման գործունեություն իրականացնող ընկերություն հիմնադրելու վերաբերյալ մտադրությունների մասին հուշագիր:

Ինչպես հայտնել են Մենեջմենթ Միքս-ում, ընկերության հիմնական առաքելությունը ներդրողներին Հայաստանում եւ երկրի տարածքից  դուրս ստեղծվող կամ գործող մասնավոր առեւտրային ընկերությունների կապիտալում ներդրումներ կատարելու, այդպիսի ներդրումները կառավարելու եւ հետագայում դրանց օտարումը կազմակերպելու գործում համալիր ծառայությունների մատուցումն է:

Ընկերության հիմնական ջանքերն ուղղված են լինելու գործընկեր հանդիսացող առեւտրային ընկերությունների գործունեության ընդլայնմանը, մասնավորապես՝ տնտեսության տարբեր ոլորտներում աճի ներուժ ունեցող գործարար ծրագրերի բացահայտմանը, դրանց գնահատմանը եւ իրականացմանը:

«Նորաստեղծ ընկերությունը կնպաստի շուկայում նոր մշակույթի ձեւավորմանը, այն է` մասնավոր ակտիվների կառավարումը, որն իր մեջ կամփոփի ընկերությունների կորպորատիվ կառավարման, բիզնեսի զարգացման, մրցունակության բարձրացման, նոր շուկաների ստեղծման տարրեր», - նշված է հաղորդագրության մեջ:

Հիմնադիրների հավաստմամբ, կարեւորվելու են նորարարություններ եւ know-how տեխնոլոգիաներ պարունակող ներդրումային ծրագրերը: Նախաձեռնությունը կծառայի միջազգային ֆինանսական միջոցների ներգրավմանը, «ինչի մասին է վկայում այն հանգամանքը, որ առկա ներդրումային ֆոնդերը ձեւավորվել են արտերկրյա մասնավոր ներդրողների եւ միջազգային ֆինանսական ընկերությունների միջոցներով»:

Հուշագիրը ստորագրվել է շվեյցարահայ գործարար, Արմսվիսբանկի սեփականատեր Վարդան Սիրմաքեշի Հայաստան կատարած գործնական այցի շրջանակներում:

Դիտում՝ 4069
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW