Հայաստանը բարելավել է դիրքը Doing Business վարկանիշում

29.10.2014 | 10:02 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: Հայաստանը 4 կետով բարելավել է իր դիրքը Համաշխարհային բանկի Doing Business ամենամյա վարկանիշում եւ զբաղեցնում է 45-րդ տեղը 189 երկրների շարքում:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ԽՍՀՄ նախկին երկրներից առաջատարը Վրաստանն է (15-րդ տեղ):

Նրան հետեւում են Էստոնիան (17-րդ), Լատվիան (23-րդ), Լիտվան (24-րդ), Հայաստանը (45-րդ), Բելառուսը (57-րդ), Ռուսաստանը (62-րդ), Մոլդովան (63-րդ), Ղազախստանը (77-րդ), Ադրբեջանը (80-րդ), Ուկրաինան (96-րդ), Ղրղըզստանը (102-րդ) եւ Տաջիկստանը (166-րդ):

Doing Business 2015 վարկանիշում Հայաստանը զբաղեցնում է 4-րդ տեղը «Բիզնեսի հիմնում» ցուցանիշով:

Հայաստանը միանգամից 32 կետով վերեւ է բարձրացել «Հարկերի վճարում» բաժնում՝ նոր վարկանիշում զբաղեցնելով 41-րդ տեղը՝ նախկին 73-րդի փոխարեն:

14 կետով բարելավում է արձանագրվել «Անդրսահմանային առեւտուր» անվանակարգում. Հայաստանը վարկանիշում զբաղեցնում է 110-րդ հորիզոնականը:

Միաժամանակ, որոշակի հետընթաց է նկատվել «Վարկի ստացում» անվանակարգում. այդ ցուցանիշով Հայաստանը 30-րդ հորիզոնականից հայտնվել է 36-րդում:   

Դիտում՝ 5708

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW