Անելիք Բանկն այսօր հյուրընկալել է «Իմ ֆինանսների միամսյակ» ծրագրի 50-ից ավելի մասնակիցների, որոնց համար կազմակերպել է «Ժամանակակից բանկային ծառայությունները եւ բանկային կարիերայի հեռանկարները» թեմայով տեղեկատվական սեմինար: Բանկի մասնագետները ներկայացրել են բանկային գործի առանձնահատկություններն ու բանկային միտումները, ինչպես նաեւ հանձնվել են սեմինարին մասնակցության հավաստագրեր:«Անելիք Բանկ» ՓԲԸ հասարակության հետ կապերի պատասխանատու Աստղիկ Մարտիրոսյանը նշել է, որ բանկը սիրով է միացել «Իմ ֆինանսների միամսյակ» ծրագրին:«Նախորդ տարի մեր մասնակցությունը եղել է բանկային ծառայությունների ակցիաների ձեւով, սակայն այս տարի որոշեցինք առավել անմիջական շփում կազմակերպել ծրագրին մասնակցող երիտասարդների հետ՝ նրանց առավել մանրամասն ծանոթացնելով մեր բանկին եւ հայկական ֆինանսաբանկային համակարգին: Հուսով եմ, կարողացել ենք մատչելի ներկայացնել բանկային ոլորտը եւ օգնել բանկային ծառայություններից օգտվելիս լինել իրազեկված»,- ասել է Աստղիկ Մարտիրոսյանը:«Մենք փորձում ենք կրթել երիտասարդ սերնդին, որպեսզի իրենք ունենան ֆինանսական այնպիսի գիտելիքներ, որ կարողանան կայուն որոշումներ կայացնեն իրենց կյանքի ընթացքում»,- հավելել է Անելիք Բանկի Բիզնեսի զարգացման վարչության ղեկավար Ստեփան Արզումանյանը:«Իմ ֆինանսների միամսյակ» ծրագրի մասնակիցներից Լիլիթ Հարությունյանի խոսքով, այս սեմինարի շնորհիվ իրենց գիտելիքների մակարդակն ավելի է բարձրանում, կողմնորոշվում են, թե բանկային որ ծառայություններում կարող են աշխատել:Երիտասարդները շրջել են Անելիք Բանկի Գլխամասային գրասենյակի հաճախորդների սպասարկման սրահում, ծանոթացել սպասարկող անձնակազմի աշխատանքին եւ ստացել բանկային արտադրանքի վերաբերյալ իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները: Tweet Դիտում՝ 2461