Երեւանում կայացել է հայ-ռուսական գործարար համաժողով

22.10.2014 | 13:48 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

«Ռուսաստանի ձեռնարկությունների բիզնես առաքելությունը Երեւան քաղաքում» նախագծի շրջանակում Երեւանում կայացել է Հայ-ռուսական գործարար համաժողով, որի նպատակն է աջակցել երկու երկրների գործարարների առեւտրային համագործակցության հաստատմանն ու ընդլայնմանը:

Հայ-ռուսական գործարար համաժողովին մասնակցել են Ռուսաստանի Դաշնության 9 խոշոր ընկերություններ, որոնք զբաղվում են ջեռուցման համակարգերի, ճանապարհաշինական տեխնիկայի արտադրությամբ:

Համաժողովը կազմակերպվել է Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ, Երեւանի Առեւտրաարդյունաբերական պալատի, Կուրգանի, Օմսկի ու Նիժնի Նովգորոդի արտահանման տարածաշրջանային աջակցության կենտրոնների նախաձեռնությամբ:

Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման եւ ներդրումային ծրագրերի վարչության պետ Արմեն Հարությունյանն իր խոսքում ընդգծել է քաղաքապետարանի պատրաստակամությունը՝ աջակցելու Երեւանում գործարար միջավայրի զարգացմանը: Նա համոզմունք է հայտնել, որ համաժողովի անցկացումը համագործակցության զարգացման հնարավորությունների կարեւոր հարթակ է:

Դիտում՝ 1842

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW