ՎԶԵԲ-ը կարեւորում է ՀՀ-ում ֆինանսական միջնորդությունների ընդլայնումը

21.10.2014 | 13:35 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՎԶԵԲ-ի համար արդիական են մնում Հայաստանում տեղական արժույթով ռեսուրսների հասանելիության բարձրացումը, մունիցիպալ ենթակառուցվածքների բարելավումը, ֆինանսական միջնորդությունների ընդլայնումը:

Այս մասին ասել է ՎԶԵԲ նախագահի առաջին տեղակալ Ֆիլիպ Բենեթը նախօրեին ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի հետ կայացած հանդիպմանը:

Ֆիլիպ Բենեթը նշել է, որ  Հայաստանի համար նոր զարգացումներով եւ իրողություններով պայմանավորված՝ բանկը ցանկություն ունի վերահաստատելու համագործակցության օրակարգը եւ հետագա ուղիները:

Կարեն Ճշմարիտյանն իր հերթին բարձր է գնահատել Հայաստանի եւ ՎԶԵԲ-ի միջեւ հաստատված երկարամյա արդյունավետ համագործակցությունը եւ համոզմունք հայտնել, որ առաջիկայում տարբեր ոլորտներում ավելի խորը համագործակցության հնարավորություններ կլինեն:

Նա ասել է նաեւ, որ անկախ ԵՏՄ անդամ դառնալու հանգամանքից Հայաստանը շարունակում է համագործակցությունը Եվրոպական Միության հետ:

Դիտում՝ 4063

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW