2014թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ՀՀ-ում գրանցվել է 4.3% տնտեսական ակտիվություն:ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության ընթացիկ օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների համաձայն, նույն ժամանակահատվածում 1.7%-ով աճել է արդյունաբերական արտադրանքի ծավալը, 6.9%-ով` գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալը, 5.2%-ով` առեւտրի շրջանառությունը:Ծառայությունների ծավալը հաշվետու ժամանակահատվածում աճել է 6.8%-ով, սպառողական գների ինդեքսը` 2.9%-ով, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը` 9.4%-ով:Միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 7.6%, իսկ արտաքին առեւտրաշրջանառությունը` 3.9%-ով: Հաշվետու ժամանակահատվածում շարունակել է դանդաղել արտահանման աճի տեմպը` 1.9%, իսկ ներմուծմանը կազմել է 4.6%;Աճի ամենացածր ցուցանիշը գրանցվել է շինարարության ոլորտում` 2.4%, իսկ էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում գրանցվել է նվազում 2.5 %-ի չափով: Tweet Դիտում՝ 1409