2014-ի առաջին կիսամյակում տնտեսական ակտիվությունը ՀՀ-ում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 3.4%:Այս մասին ասվում է ՀՀ ազգային-վիճակագրական ծառայության տրամադրած 2014թ. հունվար-հունիսին երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող հիմնական ցուցանիշներում:Նույն ժամանակահատվածում 1.4%-ով աճել է գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալը, 5.6%-ով՝ առեւտրի շրջանառությունը, 4%-ով՝ ծառայությունների ծավալն ու սպառողական գների ինդեքսը, 7.1%-ով` միջին ամսական աշխատավարձը, 1%-ով` արտաքին առեւտրաշրջանառությունը, այդ թվում` 0.8%-ով արտահանումը եւ 1.1%-ով` ներմուծումը:2014-ի առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 3.2%-ով նվազել է էլեկտրաէներգիայի արտադրությունը: Զրոյական աճ է դիտվել արդյունաբերական արտադրանքի ծավալում, իսկ շինարարության աճը կազմել է 0.4%: Tweet Դիտում՝ 1533