Հաբիթաթի եւ Ինեկոբանկի համագործակցության նոր արդյունքը
17.10.2014 | 15:14 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա հիմնադրամ


Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի Գեւորգ Չաուշ 39/1 շենքի բնակիչներն այսօր նշել են իրենց շենքի 3 շքամուտքերի վերանորոգման եւ մետաղապլաստե դռների եւ պատուհանների տեղադրման աշխատանքների ավարտը:
Մուտքերի վերանորոգումն իրականացվել է Հաբիթաթ Արմենիայի եւ Ինեկոբանկի համատեղ ծրագրի շրջանակներում, որի նպատակն է խթանել համատիրությունների կողմից կառավարվող բազմաբնակարան շենքերի ընդհանուր օգտագործման տարածքների վերանորոգումը եւ էներգաարդյունավետության բարձրացման որոշակի աշխատանքները:
«Համատիրություն-բնակիչներ հարաբերությունները պետք է ամրապնդվեն: Միայն վստահության, կամքի եւ համատեղ աշխատանքի շնորհիվ է հնարավոր այս ծրագրի հաջողությունը», - ասել է Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա հիմնադրամի ծրագրերի տնօրեն Կարինե Մաիլյանը:
Ծրագիրն իրականացվել է Երեւանի քաղաքապետարանի, Շենգավիթ վարչական շրջանի, Գեւորգ Չաուշ համատիրության, Ինեկոբանկի եւ Հաբիթաթ Արմենիայի հետ սերտ համագործակցությամբ: Երեւանի քաղապետարանը, ընդառաջ գնալով բնակիչների՝ ծրագրին մասնակցելու մեծ ցանկությանը, իրականացվել է 30% սուբսիդավորում, իսկ Շենգավիթ վարչական շրջանը սուբսիդավորել է տոկոսագումարի մարումը:
«Ուրախ ենք, որ Ինեկոբանկի եւ Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա հիմնադրամի համատեղ ջանքերով բազմաբնակարան շենքերի վերանորոգման ծրագիրը շարունակական բնույթ է կրում: Լինելով սոցիալապես պատասխանատու կազմակերպություն`Ինեկոբանկն այս նախագիծը դիտարկում է որպես ցածր եկամուտ ունեցող ընտանիքների կենսամակարդակը բարելավելու փայլուն հնարավորություն»,- նշել է «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի «Շենգավիթ» մասնաճյուղի կառավարիչ Հայկ Գասպարյանը»:
Նույն ծրագրի շրջանակներում Լոռու մարզի Վանաձոր քաղաքում արդեն իսկ վերանորոգվել են 2 շենքերի տանիքներ Վանաձորի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ եւ սուբիսիդավորմամբ:
Վերջին լուրեր
28.04.2025 | 16:56 Նորություններ
28.04.2025 | 14:46 Նորություններ
PowerFull-ն այսուհետ հասանելի է բացառապես Fast Shift հավելվածում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: