Հոկտեմբերի 25-28-ը Երեւանում կանցկացվի Yerevan Show 2014 ոսկերչական ցուցահանդեսը: Այն արդեն չորրորդ անգամ կազմակերպվում է Հայ ոսկերիչների համաշխարհային միության (AJA) կողմից:Ցուցահանդեսի բացումը կատարվելու է ՀՀ նախագահի բարձր հովանու ներքո: Կազմակերպիչների փոխանցմամբ, ցուցահանդեսին կմասնակցի 100-120 ընկերություն` Հայաստանից, ՌԴ-ից, Բելառուսից, ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Թուրքիայից, Քուվեյթից, Հնդկաստանից, Չեխիայից, ԱՄԷ-ից եւ այլն: Մասնակից հայկական ընկերությունները 25-ն են, որոնք արդյունաբերության զարգացման հիմնադրամի հետ համագործակցության շրջանակներում ստանում են ցուցահանդեսի մասնակցության 50%-ի չափով համաֆինանսավորում: Միջոցառման շրջանակներում կլինի «Մերիդիան Էքսպո» կենտրոնի բացումը: Նույն օրը կմեկնարկի նաեւ Ոսկերչական ազատ տնտեսական գոտին: Միջոցառման շրջանակներում, ՀՀ էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ, Արդյունաբերության զարգացման հիմնադրամը AJA-ի հետ համատեղ հոկտեմբերի 27-ին կանցկացնի «Հայաստանը ոսկեգործության տարածաշրջանային կենտրոն» թեմայով համաժողովը: «Համաժողովի ընթացքում կքննարկվեն Հայաստանում ոսկեգործության զարգացման հեռանկարներն ու հնարավորությունները, կլինեն 10-ից ավելի հայտնի հյուրեր, ինչպես օրինակ` Համաշխարհային ոսկերչական կոնֆեդերացիայի նախագահը, Լոնդոնի ալմաստի բորսայի նախագահը եւ այլն»,- ասել է Արդյունաբերության զարգացման հիմնադրամի տնօրեն Հայկ Միրզոյանը:Խոսելով ոսկեգործության ճյուղի զարգացման ամսին` Հայկ Միրզոյանը նշել է, որ 2014-ի կիսամյակային տվյալներով, ունենք ոսկեգործության արտադրության 15,7%-ի եւ իրացման` 16,7%-ի աճ:«Նշված ժամանակահատվածում եղել է 2,6 մլրդ դրամի արտադրանք, 2,5 մլրդ դրամի իրացում եւ 2,26 մլրդ դրամի արտադրանքի արտահանում»,- ասել է նա:Yerevan Show 2014-ին մաս կկազմի նաեւ Yeravan Fashion Week-ը, որի ընթացում կցուցադրվեն հայ եւ ռուս մոդոլավորողների աշխատանքները: Tweet Դիտում՝ 2192