ՎՏԲ-Հայաստան Բանկը վերաբացել է երեք մասնաճյուղ Երեւանում եւ Չարենցավանում

16.10.2014 | 17:51 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՎՏԲ-Հայաստան Բանկն այսօր երեք մասնաճյուղ է վերաբացել, որից երկուսը` Երեւանում, մեկը` Չարենցավանում:

Երեւանում` Նոր Նորքի 9-րդ զանգվածի Վիլնիուսի 3/84 հասցեում գտնվող «Թիվ 21», Նոր Նորքի Գայի պողոտա 10/3 հասցեում գտնվող «Թիվ 15» եւ Չարենցավանի 4-րդ թաղամասում գտնվող մասնաճյուղերն ամբողջությամբ վերանորոգվել եւ կահավորվել են` համապատասխանեցվելով բանկի մասնաճյուղային ցանցի չափանիշներին:

«Վերանորոգման եւ վերազինման աշխատանքներից զատ մենք կատարել ենք տեխնոլոգիական փոփոխություններ` մասնաճյուղերում տեղադրվել են վճարային տերմինալներ, հերթերի կառավարման համակարգեր, ձեռնարկվել են քայլեր սպասարկումը կատարելագործելու ուղղությամբ: Մեր նպատակը որակյալ բանկային ծառայություններ ստեղծելն է եւ այդ ծառայությունների հասանելիությունը Հայաստանի բոլոր բնակիչների համար ապահովելը»,- ասել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսեւը:

Վերաբացված մասնաճյուղերում կատարվել են աշխատավայրերի եւ հաճախորդների սպասարկման գոտիների տեխնիկական վերազինմանն ու արդիականացմանն ուղղված միջոցառումներ, կատարվել է սրահի ներքին հարդարում` համապատասխանեցնելով ՎՏԲ խմբի կորպորատիվ ոճին եւ բրենդին, իսկ «Թիվ 15»  մասնաճյուղը տեղափոխվել է ավելի ընդարձակ ու հաճախորդներին ավելի հարմար գրասենյակ: Մասնաճյուղերում տեղադրված են հերթերի կառավարման համակարգեր, ստեղծվել են հաճախորդների սպասարկման առանձին գոտիներ` ըստ ծառայության եւ պրոդուկտի, ինչպես նաեւ հաճախորդների անհատական սպասարկման առանձին գոտիներ: Մասնաճյուղերը կսպասարկեն մանրածախ վարկային պրոդուկտների բոլոր տեսակները:

«Բանկը որդեգրել է քաղաքականություն, որով վերանայում է մասնաճյուղային ցանցը ոչ միայն քանակապես, այլեւ որակապես` ներդնելով հաճախորդների սպասարկման որակի բարձրացման նոր մոտեցում: Ուրախ ենք, որ բանկն արդեն երկրորդ տարին իրականացնում է այդ քաղաքականությունն ու շուտով կհասնի դրա ավարտին»,- ասել է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ Օլեգ Աղասյանը:

«Մասնաճյուղերի վերակառուցման վերջին փուլին ենք հասել: Մասնաճյուղերը չեն տարբերվում թե տեխնիկապես, թե պրոդուկտների  հագեցվածությամբ, ինչի հիմնական նպատակը հաճախորդների սպասարկման ավելի բարձր մակարդակ ունենալն է»,- ասել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Մանրածախ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն Արտակ Խաչատրյանը:

«Վաղուց էինք սպասում, որ մեր քաղաքում նման պայմաններով մասնաճյուղ լինի: Դատելով մասնաճյուղի տեսքից` վստահ ենք, որ լինելու է  հաճախորդների բարձրորակ սպասարկում»,- ասել է Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանը:

Դիտում՝ 9313
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW