Արմեն Գեւորգյանը կաշխատի մասնավոր հատվածում
16.10.2014 | 12:24 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ Photolure

Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը հրաժարականի դիմում է ներկայացրել:
Այդ մասին ՀՀ կառավարության այսօրվա նիստում ասել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել Արմեն Գեւորգյանին համատեղ աշխատանքի համար: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ Արմեն Գեւորգյանը ցանկանում է գործունեությունը շարունակել մասնավոր հատվածում:
Արմեն Գեւորգյանը Հայաստանի պետական կառավարման համակարգում աշխատում է 1997 թվականից: Նա զբաղեցրել է ՀՀ վարչապետի օգնականի, ՀՀ նախագահի օգնականի, ՀՀ նախագահի առաջին օգնականի, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի, ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի,
ՀՀ տարածքային կառավարման նախարարի եւ փոխվարչապետի պաշտոնները:
2012 թ.-ին Մեդիամաքս-ը իր Off-the-record շարքի շրջանակներում հարցազրույց էր անցկացրել Արմեն Գեւորգյանի հետ, որը կարող եք ընթերցել այստեղ:
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: