ԵԱԶԲ-ն արձանագրել է ՀՀ վճարային հաշվեկշռի վատթարացումը
16.10.2014 | 11:08 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ http://s017.radikal.ru

Համախառն միջազգային պահուստների կրճատումը վկայում է Հայաստանի վճարային հաշվեկշռի վիճակի վատթարացման մասին, ասվում է հերթական «ԱՊՀ Մակրոմոնիտոր»-ում, որը հրապարակվել է Եվրազիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) Վերլուծական վարչության կողմից:
Տնտեսական ակտիվության զգալի դանդաղում վճարային հաշվեկշռի վատթարացման լույսի ներքո. այսպես են բանկի վերլուծաբանները բնութագրում Հայաստանի մակրոտնտեսական իրավիճակը:
Հաշվետվության մեջ ասվում է, որ Հայաստանում II եռամսյակում ՀՆԱ աճը զգալիորեն դանդաղել է ՝ կազմելով 2,3% տարեկան արտահայտությամբ:
«Միաժամանակ, բարելավվել է պետական ֆինանսների իրավիճակը, եւ պետբյուջեն կազմվել է ՀՆԱ 3% ավելցուկով: Հունիսի արդյունքներով, մինչեւ 1.8% դանդաղել է գնաճը՝ կապված ոչ բարձր տնտեսական ակտիվության, ինչպես նաեւ ներկրվող գազի թանկացման ազդեցության չեզոքացման հետ», - ասվում է ԵԱԶԲ-ի մամուլի հաղորդագրության մեջ:
Միաժամանակ, ԵԱԶԲ-ի վերլուծաբանները նշում են, որ ամռանը Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը բարելավվել է, եւ չնայած տնտեսության վրա բացասական ազդեցությանը Ռուսաստանում աճի դանդաղման եւ Եվրոպայում թույլ աճի հետեւանքով, ՀՆԱ աճը կարող է արագանալ: ԵԱԶԲ-ի նորացված կանխատեսման համաձայն, 2014թ. այն Հայաստանում կարող է կազմել 4.5%:
Վերջին լուրեր
04.04.2025 | 17:24 Նորություններ
04.04.2025 | 12:35 Նորություններ
04.04.2025 | 10:27 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: