Երեւանում կազմակերպվում է «Էքսպո - Ռուսաստան Հայաստան 2014» ցուցահանդեսը
15.10.2014 | 13:27 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ Facebook

Հոկտեմբերի 22-ից 24-ը Երեւանում կանցկացվի «Էքսպո - Ռուսաստան Հայաստան 2014» 6-րդ արդյունաբերական ցուցահանդեսը:
Ինչպես հայտնել են «Էքսպոմեդիա» ցուցահանդեսների նախագծման կենտրոնում, ցուցահանդեսի նպատակն է Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ տնտեսական, գիտատեխնիկական եւ մշակութային համագործակցության զարգացումը, երկրների միջեւ կապերի ամրապնդումը, ինչպես նաեւ համատեղ բիզնեսի, առեւտրա-տնտեսական եւ ներդրումային հարաբերությունների զարգացումը:
Ցուցահանդեսի թեմատիկ բաժիններն են` բանկեր եւ ապահովագրություն, մեքենաշինություն, մետալուրգիա, շինարարություն, էներգետիկա եւ էլեկտրատեխնիկա, տրանսպորտ եւ լոգիստիկա, երկրաբանություն եւ հանքարդյունաբերություն,
ավտոմոբիլային արդյունաբերություն, քիմիական արդյունաբերություն, հեռահաղորդակցություն եւ կապ, բարձր տեխնոլոգիաներ, անվտանգություն, բժշկություն եւ դեղագործություն, գյուղատնտեսություն, կրթություն:
Միջոցառման շրջանակներում նախատեսված է լայն գործարար ծրագիր: Մասնավորապես, կկազմակերպվեն մասնագիտացված կլոր սեղաններ ՀՀ նախարարություններում եւ գերատեսչություններում՝ նախարարների եւ գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ, Ռուսաստանյան մարզերի եւ ընկերությունների շնորհանդեսներ,
B2B հանդիպումներ: Հանդիպումների մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել այստեղ:
Ցուցահանդեսը տեղի կունենա «Երեւան էքսպո» կենտրոնում՝ Հ. Հակոբյան 3 հասցեով (Մերգելյան ինստիտուտի տարածք): Ցուցահանդեսի գլխավոր օպերատորն է «Էքսպոմեդիա» ցուցահանդեսների նախագծման կենտրոնը:
Վերջին լուրեր
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
28.04.2025 | 16:56 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: