Երեւանի քաղաքապետարանը եւ Կենտրոնական բանկն արդեն երկրորդ տարին է՝ ֆինանսական ոլորտի ուսանողների, ոլորտով հետաքրքրված աշակերտների համար կազմակերպում են մեկամսյա ծրագիր՝ ճանաչողական շրջագայություններ ֆինանսական կազմակերպությունների մասնաճյուղերում։ «Իմ ֆինանսների մեկամսյակ» ծրագրի մասնակիցները ֆինանսական կազմակերպություններ են այցելում Երեւանի զբոսաշրջային պաշտոնական քաղաքային երթուղու՝ «Երեւան Սիթի Տուր»-ի երկհարկանի ավտոբուսներով՝ ծրագրի համար գծագրված հատուկ երթուղով։«Լինելով Երեւան քաղաքի զբոսաշրջային պաշտոնական երթուղին՝ «Երեւան Սիթի Տուր» ծրագիրը մասնակցում է նաեւ Երեւանի հասարակական կյանքին, ամենատարբեր ոլորտներին առնչվող բազմապիսի ակցիաների, ծրագրերի. հերթականը Կենտրոնական բանկի հետ է, անցկացվում է երկրորդ տարին անընդմեջ, եւ ոլորտով հետաքրքրված երիտասարդների արձագանքից դատելով՝ բավականին հաջողված է»,- նշել է Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի եւ տուրիզմի վարչության տուրիզմի բաժնի պետ Մարիա Բարաղամյանը։Կենտրոնական բանկի «Իմ ֆինանսների մեկամսյակ» նախաձեռնությամբ եւ Երեւանի քաղաքապետարանի «Երեւան Սիթի Տուր» ծրագրով հոկտեմբերի 14-24-ը անցկացվելու է 6 շրջագայություն, որի մասնակիցները նախապես հերթագրվել են։ Tweet Դիտում՝ 1754