Հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 1-ը Դիլիջանում կայանալիք Բիզնես ինովացիոն ֆորումը կհուրընկալի Իսրայելի առաջատար վենչուրային ընկերություններից մեկի՝ Յոզմա խմբի հիմնադիր ու կառավարիչ գործընկեր Յիգալ Էրլիխին:Յիգալ Էրլիխը համարվում է Իսրայելի վենչուրային ներդրումային քաղաքականության «հայր-հիմնադիրը» եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտի ամենահեղինակավոր մասնագետներից մեկը: Յոզմա ընկերությունը հիմնադրվել է Իսրայելի կառավարության աջակցությամբ 1990-ականների սկզբին եւ, լինելով Իսրայելի առաջին վենչուրային հիմնադրամը, երեք տարվա ընթացքում հասցրել է ձեւավորել եւս 10 վենչուրային հիմնադրամ, որոնք դարձան Իսրայելի վենչուրային ներդրումների շուկայի գլխավոր հիմնասյուները:Այսօր Յոզմա խումբը կառավարում է ավելի քան 200 մլն դոլար, իսկ ներդրումային պորտֆելը ներառում է ավելի քան 45 ընկերություն:1984-92թթ. Յիգալ Էրլիխը զբաղեցրել է Իսրայելի առեւտրի եւ արդյունաբերության նախարարության գլխավոր գիտական խորհրդականի պաշտոնը: Այդ ընթացքում նա տարեկան տնօրինում էր շուրջ 200 մլն դոլարի բյուջե, որի մեծ մասը նա առաջնահերթ տրամադրում էր բարձր տեխնոլոգիական ընկերությունների զարգացմանը:Յիգալ Էրլիխը մշակել եւ կյանքի է կոչել Տեխնոլոգիական ինկուբատորների ծրագիրը, որի արդյունքում Իսրայելում ստեղծվեցին 24 ինկուբացիոն կենտրոններ: Բացի այդ, նրա նախաձեռնությամբ ծնվեց Generic Technologies ծրագիրը, որը համալսարանական եւ գործարար շրջանակների համագործակցության հարթակ դարձավ:Բիզնես ինովացիոն ֆորումը կազմակերպում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը՝ ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո եւ մասնակցությամբ: Tweet Դիտում՝ 5974