Վաշինգտոն կատարած պաշտոնական այցի շրջանակում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ) գլխավոր գործադիր տնօրեն Ջին Յոնգ Ցային:Վարչապետը բարձր է գնահատել Համաշխարհային բանկի խմբի անդամ ՄՖԿ-ի դերակատարումը Հայաստանի տնտեսության զարգացման գործում եւ կարեւորել հետագա փոխգործակցությունը: Նրա խոսքով, համագործակցության անցած 15 տարիների ընթացքում երկրում իրականացվել են ավելի քան $320 մլն-ի ներդրումային ծրագրեր՝ գերազանցապես ֆինանսական շուկաների, արդյունաբերության եւ հանքարդյունահանման ոլորտներում: «Մեր երկիրը վերջին տարիներին գործարար եւ ներդրումային միջավայրի բարելավման ուղղությամբ ինստիտուցիոնալ եւ կարգավորման դաշտի լրջագույն բարեփոխումներ է իրականացրել, այդ թվում` ՄՖԿ-ի գործուն աջակցությամբ»,- նշել է վարչապետը: Հովիկ Աբրահամյանը շեշտել է, որ տեսչական համակարգի բարեփոխումները ՀՀ կառավարության քաղաքականության օրակարգի առանցքային ուղղություններից են, եւ կառավարությունը հավատարիմ է մնալու իր որդեգրած հանձնառություններին: Նա կարեւոր է համարել, որ ՄՖԿ-ն ավելացրել է իր մասնակցությունը Համաշխարհային բանկի հետ Հայաստանի գործընկերության ներկա ռազմավարության շրջանակում:ՄՖԿ-ի գլխավոր գործադիր տնօրենը, կարեւորելով փոխգործակցությունը Հայաստանի հետ, գոհունակությամբ արձանագրել է իրականացվող բարեփոխումների արդյունավետությունը եւ նշել, որ շարունակելու են աջակցել եւ ծրագրեր իրականացնել հանքարդյունաբերության, ագրոբիզնեսի, էներգետիկայի եւ այլ ոլորտներում, մեծացնել ներդրումային պորտֆելը տնտեսության իրական հատվածում: Tweet Դիտում՝ 1628