Կենտրոնական բանկի (ԿԲ) նախագահ Արթուր Ջավադյանը ՀՀ կառավարական պատվիրակության կազմում աշխատանքային այցով մեկնել է Վաշինգտոն, որտեղ մասնակցելու է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) եւ Համաշխարհային բանկի (ՀԲ) խմբի կառավարիչների խորհուրդների 2014 թ. տարեկան ժողովին:ԿԲ նախագահը կմասնակցի ԱՄՀ եւ ՀԲ Կառավարիչների խորհուրդների տարեկան հանդիպումների պլենար նիստերին, միջազգային դրամավարկային եւ ֆինանսական կոմիտեի եւ զարգացման կոմիտեի պլենար նիստերին, ԱՄՀ Հոլանդիայի ենթախմբի երկրների հանդիպմանը, Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրների ֆորումին, «Ֆինանսների ապագան» բարձր մակարդակով համաժողովին:Հանդիպումներ են նախատեսված ԱՄՀ գործադիր տնօրեն Քրիստին Լագարի, ԱՄՀ Մերձավոր Արևելքի եւ Կենտրոնական Ասիայի երկրների դեպարտամենտի տնօրեն Մասուդ Ահմեդի, ՀԲ ֆինանսական տնօրեն Բերտրան Բադրեի, Եվրոպական Ներդրումային Բանկի նախագահ Ջերուն Դեյսելբլումի, Սեւծովյան առեւտրի եւ զարգացման բանկի նախագահ Իհսան Դելիկանլիի, ինչպես նաեւ մի շարք կենտրոնական բանկերի եւ ֆինանսական կառույցների ղեկավարների հետ: Tweet Դիտում՝ 1816