Հայբիզնեսբանկը Շիրակի մարզում բացել է 3-րդ մասնաճյուղը
09.10.2014 | 16:17 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ Հայբիզնեսբանկ






























Հոկտեմբերի 8-ին Հայբիզնեսբանկը բացել է Շիրակի մարզում թվով 3-րդ՝ «Արթիկ» մասնաճյուղը, որը տեղակայված է Շիրակի մարզ, ք. Արթիկ, Բաղրամյան փողոց 14/10 հասցեում:
Կարմիր ժապավենը բարձրաստիճան հյուրերի ներկայությամբ կտրել են «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ Վարչության նախագահ Արսեն Միքայելյանը եւ Արթիկի քաղաքապետ Արսեն Աբրահամյանը: Նորաբաց մասնաճյուղում հոգեւոր հովիվը կատարել է Հայբիզնեսբանկի կողմից ընդունված ավանդական օրհնության կարգը:
Նորաբաց «Արթիկ» մասնաճյուղում հաճախորդներին հասանելի են բանկում գործող վարկերը, ավանդները, միջազգային դրամական փոխանցումներն ու այլ վճարահաշվարկային գործառնություններ:
«Մասնաճյուղում ստեղծված պայմանները լիովին բավարարում են հաճախորդներին ապահով եւ բարձրակարգ սպասարկելու պահանջներին, իսկ բանկի փորձառու աշխատակիցները պատրաստ են յուրաքանչյուր հաճախորդի նկատմամբ ցուցաբերել անհատական մոտեցում՝ նրանց գոհունակությունը բարձր պահելու համար»,- նշված է հաղորդագրության մեջ:
«Ինչպես խոստացել էինք, Հայբիզնեսբանկը շարունակում է իր ծառայությունները հասանելի դարձնել նոր մասնաճյուղեր բացելու միջոցով, ինչի արդյունքում այսօր ներկա ենք բանկի «Արթիկ» մասնաճյուղի բացմանը, որը Շիրակի մարզում 3-րդն է: Հայբիզնեսբանկը փորձում է աշխարհագրորեն իր մրցակցային դիրքն ամրապնդել երկրի ողջ տարածքում՝ միաժամանակ հանդես գալով որակյալ բանկային ծառայություններով: Արթիկ քաղաքում բնակչության խտությունը բավականին մեծ է, ինչը թույլ է տալիս նաեւ տնտեսական գործունեության արդյունավետության առումով հիմնավորել մասնաճյուղի բացման անհրաժեշտությունը», - նշել է «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ Վարչության նախագահ Արսեն Միքայելյանը:
Այս տարի ամռանը Հայբիզնեսբանկը բացել է երեք նոր մասնաճյուղ Աշտարակում, Գավառում եւ Մասիսում:
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: