Անելիք Բանկն արժանացել է որակի կառավարման միջազգային հավաստագրի

07.10.2014 | 16:20 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Անելիք Բանկն արժանացել է որակի կառավարման ISO 9001:2008 միջազգային հավաստագրի, որը բանկին շնորհել է գերմանական հայտնի TÜV Rheinland աուդիտորական ընկերությունը:

Ընկերությունն ուսումնասիրել է բանկի գրեթե բոլոր ստորաբաժանումների գործընթացների համապատասխանությունը ներքին իրավական ակտերին`  հատկապես մեծ ուշադրություն դարձնելով բանկի սպասարկման որակի բարձրացմանն ուղղված աշխատանքներին:

«Անելիք Բանկը որդեգրել է իր կողմից մատուցվող ծառայությունների որակի դինամիկ բարելավմանն ուղղված քաղաքականություն` գիտակցելով, որը այն հնարավոր է իրականացնել հաճախորդների կարիքներին համապատասխան ծառայությունների մատուցման շնորհիվ: Այս հավաստագիրն ապացուցեց, որ բանկին հաջողվել է հասնել որակի կառավարման միջազգային մակարդակի, որն, իհարկե, անընդհատ եւ հետեւողական կատարելագործման կարիք ունի: Նշեմ նաեւ, որ այն մեզ պարտավորեցնում է  հետագայում եւս անել ամեն ինչ` ոչ միայն այն պահպանելու, այլ նաեւ ձեռք բերված հաջողությունը զարգացնելու համար»,-ասել է «Անելիք Բանկ» ՓԲԸ Վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանը:

TÜV Rheinland աուդիտորական ընկերությունը մեծ հեղինակություն է վայելում Գերմանիայում, այն ունի ավելի քան 100 տարվա պատմություն եւ գործունեություն է ծավալում աշխարհի շուրջ 60 երկրում:  

Դիտում՝ 1821
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW