ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ-ը՝ «Տարվա լավագույն ապրանքանիշ» 2014-ի մրցանակակիր

07.10.2014 | 15:43 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

«ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ունիվերսալ վարկային կազմակերպությունը «Տարվա լավագույն ապրանքանիշ» 2014թ. մրցանակաբաշխության շրջանակներում ճանաչվել է «Հաճախորդների արագ սպասարկում եւ մասնագիտական մոտեցմամբ վարկային մատչելի ծառայությունների մատուցում» անվանակարգի հաղթող:

Հոկտեմբերի 5-ին Ա. Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացել է «Տարվա լավագույն հանրային ծառայող» եւ «Տարվա լավագույն ապրանքանիշ» 2014թ. ամենամյա մրցանակաշխությունը: Նախագիծն արդեն 4 տարի իրականացվում է «Համազգային վստահություն» հանրային խորհրդի կողմից՝ «Ժողովուրդն է որոշում արժանիներին» կարգախոսի ներքո:

Նշված անվանակարգում «ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ»-ը հաղթող է ճանաչվել՝ ազգաբնակչության շրջանում անցկացվող հարցումների, փորձագիտական գնահատմանեւ ԶԼՄ-երի քոնթենթ-հետազոտության արդյունքում:

Մրցանաբաշխության ժամանակ հանդիսատեսին է ներկայացվել կազմակերպության գործունեության մասին պատմող հակիրճ տեսաֆիլմ:

«Հաճախորդների արագ սպասարկումն ու մասնագիտական մոտեցմամբ վարկային մատչելի ծառայությունների մատուցումը «ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» վարկային կազմակերպության գործունեության 5 տարիների ընթացքում եղել եւ մնում է ռազմավարական կարեւորագույն խնդիրներից մեկը: Կազմակերպության ամբողջ անձնակազմը անում է ամեն ինչ ինչպես այդ, այնպես էլ գործունեության մյուս ասպեկտներում կազմակերպության անունն ու համբավը բարձր պահելու համար: Հասարակության կարծիքը շատ կարեւոր եւ պարտավորեցնող դերակատարություն ունի կազմակերպության արդյունավետ գործունեության համար»,- նշել է կազմակերպության գործադիր տնօրեն Լուիզա Իգրարյանն իր շնորհակալական խոսքում:

Դիտում՝ 7053

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW