Հաքերները կոտրել են JPMorgan բանկի ավելի քան 80 մլն հաշիվներ

03.10.2014 | 14:07 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Ամերիկյան JPMorgan Chase բանկը խոստովանել է, որ ամռանը հաքերներին հաջողվել է կոտրել 83 մլն հաճախորդների հաշիվներ, հաղորդում է Finmarket.ru-ն, վկայակոչելով BBC-ն:

Դա պատմության մեջ խոշորագույն բանկային կողոպուտն է էլեկտրոնային եղանակով: Այդ մասին հայտնի էր դարձել ավելի վաղ, սակայն համարվում էր, որ հարձակման են ենթարկվել միայն շուրջ մեկ միլիոն հաշիվներ:

Հաքերներին հաջողվել է հաղթահարել JPMorgan բանկի բարդ պաշտպանությունը եւ ձեռք բերել հաճախորդների անունները, հասցեները, հեռախոսահամարները եւ այլ տվյալներ, որոնք պահվել են ավելի քան 90 սերվերների վրա:

Միաժամանակ, բանկի ներկայացուցիչներն ասում են, որ հաշվեհամարները, գաղտնաբառերն ու սոցիալական ապահովագրության համարները հաքերները չեն կարողացել ձեռք բերել:

Որոշ փորձագետներ կարծում են, որ այդ մակարդակի հարձակման սովորական հաքերները հազիվ թե ի զորու լինեին: Մի շարք հանքամանքներ հիմք են տալիս ենթադրելու, որ դեպքին մասնակից է եղել երկրներից մեկի կառավարությունը:

Դիտում՝ 3568
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW