Անելիք Բանկը ներդրել է եւս մեկ Պարզ-Արագ վարկատեսակ

03.10.2014 | 13:07 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Անելիք Բանկը ֆիզիկական անձանց առաջարկում է նոր Պարզ-Արագ վարկեր` ոսկու գրավով, որի առավելագույն գումարը ՀՀ դրամով կազմում է 8 մլն, իսկ  ԱՄՆ դոլարով`  50 հազար:

Ինչպես հայտնել են բանկում, վարկը տրամադրվում է մինչեւ 110% վարկ/գրավ հարաբերակցությամբ եւ տարեկան սկսած 14% տոկոսադրույքով:

«Տվյալ վարկատեսակից օգտվող հաճախորդներին կտրամադրվի նաեւ վճարային քարտ, որի դիմաց քարտի սպասարկման տարեկան վճար եւ քարտային հաշվի նվազագույն մնացորդ սահմանված չէ»,- նշել է «Անելիք Բանկ» ՓԲԸ Մանրածախ գործառնությունների զարգացման վարչության պետ Արմեն Համբարձումյանը եւ ավելացրել, որ հետագայում եւս բանկը շարունակելու է իր հաճախորդներին առաջարկել մատչելի եւ շահավետ բանկային պրոդուկտներ:

Դիտում՝ 2720
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW