ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է բացել պետական աջակցության հաշիվ

02.10.2014 | 15:52 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՎՏԲ-Հայաստան Բանկը կնքել է պայմանագիր աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հետ, ըստ որի` 2014թ. հոկտեմբերից ֆիզիկական անձանց առաջարկում է բացել հատուկ բանկային հաշիվ: Պետական աջակցության հաշիվը բացվում է 2014թ. հունվարի 1-ից հետո ծնված երրորդ եւ հաջորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստի (դրամագլխի) ստացման նպատակով:

Պետական աջակցության հաշիվը բացվում է նորածնի անունով ծնողի/հոգաբարձուի/որդեգրողի կողմից ՀՀ դրամով տարեկան 11% տոկոսադրույքով:

Հաշվի վրա կուտակված գումարը երեխան կարող է տնօրինել 18 տարեկանը լրանալուց հետո: Իսկ մինչ երեխայի չափահասության տարիքը ծնողը/հոգաբարձուն/որդեգրողը կարող է տնoրինել հաշիվը հետեւյալ կերպ.

- կատարել պետական աջակցության հաշվի ցանկացած չափի համալրումներ ցանկացած պարբերականությամբ` ավելացնելով դրամագլուխը մինչեւ երեխայի չափահաս դառնալը ոչ միայն ավելացված մայր գումարի հաշվին այլ նաեւ կուտակված տոկոսագումարների,

- կատարել անկանխիկ փոխանցումներ հիփոթեքով ապահովված վարկի տոկոսագումար վճարելու եւ մայր գումար մարելու համար, ուսման վարձավճարի մարման, ապահովագրական վճարների նպատակով,

- ստանալ քաղվածք հաշվից ցանկացած ժամանակ: Հաշվի բացումից 1 տարի հետո գումարի ամբողջական օգտագործման նպատակով հաշվի փակման դեպքում նշված 3 ուղղություններով փոխանցում կատարելիս բանկը կպահպանի/կփոխանցի նաեւ հաշվի վրա կուտակված տոկոսագումարները (տարեկան 11%):

Դիտում՝ 3762
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW