“ՀԱՃԱԽՈՐԴԸ ՀԱՎԱՏԱՑ ՄԵԶ”

23.06.2006 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

(“Դելովոյ էքսպրես”, N24 հունիս, 2006)


“Կասկադ բանկի” հիմնումից անցել է մեկ տարուց փոքի ինչ ավելին: “Կասկադ բանկի” գլխավոր տնօրեն Լեւոն Լեւոնյանն ամփոփում է այդ տարվա արդյունքները եւ պատմում մոտակա ապագայի համար նախատեսված բանկի ռազմավարության մասին:

- Այն օրվանից, երբ ”Գաֆեսչյան Հիմնադրամը” ձեռք բերեց “Էմպորիկի Հայաստան բանկի” բաժնետոմսերի ողջ փաթեթը եւ այն վերանվանեց “Կասկադ բանկ”, անցել է մեկ տարուց ավել ժամանակ: Ավելի ստույգ` ս.թ. մայիսի 26-ին լրացավ “Կասկադ բանկի” մեկ տարին: Տարվա ընթացքում բանկի ամենամեծ նվաճումը համարում եմ ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց հաշվեհամարների աճը. “Էմպորիկի բանկի” գոյության 7 տարիների ընթացքում բանկի հաշվեհամարների թիվը ընդամենը 800 էր, իսկ այժմ այն կազմում է 2600: Այս ժամանակահատվածում բանկ եկած հաճախորդների հոսքը շատ բան է ասում: Սա ցուցանիշ է, որը վկայում է այն մասին, որ հաճախորդը հավատաց մեզ է, իսկ դա ամեթանկ նվաճումն է ցանկացած բանկի համար:

Ընդհանուր առմամբ կարելի է ասել, որ “Կասկադ բանկի” առաջին տարին հայկական շուկայում բավական հաջող է անցել: Այսօր “Կասկադ բանկը” Հայաստանի բանկերի միության անդամ է, դարձել ենք հայկական ArCa վճարային համակարգի անդամ եւ դեկտեմբերին գնել ենք նրա բաժնետոմսերը, ակտիվորեն զբաղվում ենք բանկոմատների տեղադրմամբ: Բանկի գործունեության մեջ կարեւոր ռազմավարական իրադարձություն դարձավ “Էմպորիկա Վրաստան բանկ”-ի ձեռքբերումը եւ ներդրումների իրականացումը: “Էմպորիկա Վրաստան բանկ”-ն այժմ վերանվանվել է “Կասկադ բանկ Վրաստան”:

Ֆինանսական իրավիճակն ավելի լավ ներկայացնում են թվերը. բանկում մենք ներդրել ենք լրացուցիչ 2.5 միլիոն դոլար / ՀՀ ԿԲ պահանջով/, մարել ենք Հայաստանի եւ Վրաստանի ՙԷմպորիկի բանկի՚ հիմնադրին ունեցած բոլոր պարտքերը, որոնք ժառան•աբար մեզ էին փոխանցվել: Բոլոր այդ պարտքերը կա’մ վերադարձվել են, կա’մ վերակառուցվել: Պետք է ասեմ, որ բանկի պարտքերի վերակառուցման ու ֆինանսական բաղկացուցչի առողջացումը տեղի է ունենում մշտապես, այժմ այն առավել արդիական է մեր բանկի ՙդստեր՚` ՙԿասկադ բանկ Վրաստան՚-ի համար, իսկ անմիջապես ՙԿասկադ բանկում՚ ֆինանսական բաղկացուցչի առողջացումն ակներեւ է: Մեր ակտիվները կազմում են 7286 միլիոն դրամ, կապիտալը` 4890 միլիոն դրամ: Այս թվերը ներառում են ինչպես հայկական, այնպես էլ վրացական բանկերի ցուցանիշները` ՀՀ ԿԲ պահանջներին համապատասխան: Իսկ պարտքերի ցուցանիշը 2396 միլիոն դրամ է / այս գումարը վերաբերում է միայն Հայաստանի “Կասկադ բանկին”/:

- Ինչպիսի՞ն է բանկի վարկային պորտֆելի կառուցվածքը: Վարկավորման ո±ր հատվածն է ձեզ համար առաջնային եւ ինչո՞ւ:

- Մենք ունենք բավական հավասարակշռված վարկային պորտֆել, եւ ձգտելով դառնալ ունիվերսալ բանկ` վարկավորման բնագավառում հատուկ շեշտադրումներ չենք անում: Մեր նպատակն է ունենալ առողջ դիբերսիֆիկացված պորտֆել` եկամտաբերության եւ ռիսկերի կառավարման լավ համաձայնեցմամբ: Այսօր մենք ունենք 769 միլիոն դրամի կորպորատիվ փոխառություններ, եւ 62 միլիոն դրամի ֆիզիկական անձանց փոխառություններ: Առանձին տողով անցնում է hիփոթեքան, որը կազմում է 592 միլիոն դոլար:

Անշուշտ, ֆիզիկական անձանց վարկավորումը /սպառողական վարկավորումը/ հատուկ տեղ է զբաղեցնում մեր վարկային քաղաքականությունում: Շուկայում մենք մեծ պահանջարկ ենք տեսնում վարկավորման հենց այս մասով, եւ կարծում եմ, որ մոտ ապագայուն պահանջարկը կշարունակի աճել: Միեւնույն ժամանակ այն բանկերի համար ամենագրավիչ ուղղություններից է, քանի որ բավական կայուն վարկավորում է ցածր ռիսկով: Ինչ վերաբերում է ռեսուրսներին, մենք դրանց պակաս չենք զգում:

- “Կասկադ կապիտալ” հոլդինգի ղեկավար Ջոնատան Սթարքի հարցազրույցներից մեկում նշվում էր “Կասկադ բանկի” հիփոթեքային պարտատոմսեր թողարկելու մտադրության մասին: Ինչպիսի՞ն են այսօր բանկի մտադրությունները:

- Մեր ֆինանսական հոլդինգի անդամներից մեկը` “Կասկադ կրեդիտ”-ը, արդեն սկսել է թողարկել իր պարտատոմսերը, եւ սա շատ լավ սկիզբ է Հայաստանում արժեթղթերի շուկայի զարգացման եւ “Կասկադ կապիտալի”` այս գործընթացում մասնակցելու համար: Ինչ վերաբերում է հիփոթեքային արժեթղթերին, կասեմ, որ անշարժ գույքով ապահովված պարտատոմսերը լավ ապրանքատեսակ են, եւ մենք այդ մասին իրոք մտածում ենք: Սակայն դրանց թողարկման մասին խոսելը դեռ վաղ է, առաջնայնությունը պատկանում է մեր վարկային կազմակերպությանը: Ինչ վերաբերում է “Կասկադ բանկին”, ապա անհրաժեշտ է զարգացնել այդ ապրանքատեսակը եւ հետո միայն դուրս գալ շուկա:

- Ինչպես հայտնի է, մինչեւ հուլիսի 1-ը բոլոր բանկերը Հայաստանի ԿԲ պահանջով պետք է ներդնեն կորպորատիվ կառավարման սկզբունքները: Ինչպիսի՞ փոփոխություններ են արվել ձեր բանկում:

- Բնականաբար, մենք արդեն մի շարք քայլեր ձեռնարկել ենք: Մասնավորապես փոխվել է “Կասկադ բանկի” կանոնադրությունը: Ես դեռեւս հանդիսանում եմ ե’ւ բանկի խորհրդի անդամ, ե’ւ գլխավոր տնօրեն, բայց մինչեւ հուլիս կմնամ միայն գլխավոր տնօրենի պաշտոնում: Միաժամանակ անհրաժեշտ եմ համարում նաեւ նշել, որ կորպորատիվ կառավարմանը վերաբերող փոփոխությունների զգալի մասը ավելի վաղ էր արվել: Ինչպես հայտնի է, մեր ներդնողը արեւմտյան բիզնեսմեն է, իսկ կորպորատիվ կառավարման սկզբունքներն Արեւմուտքում մշակվել են տարիներով, այնպես որ մեր բանկի համար այս ամենը բավական բնական է:

- Որքանո՞վ հաջողված եք համարում վրացական “Էմպորիկի” բանկի գնումը: Ինչպիսի՞ն է իրավիճակն այնտեղ:

- “Կասկադ բանկի” “դստեր” բացումը Վրաստանում, իմ կարծիքով, շատ հաջող ծրագիր է եւ բավական արդյունավետ է իրականացվել: Կարծում եմ, որ ճիշտ ընտրություն է, հատկապես երկարաժամկետ հեռանկարում: Բանն այն է, որ վրացական շուկան դինամիկ զարգանում է եւ ունի ապագա: Բնականաբար, վրացական “Կասկադ բանկի” առջեւ ծառացած խնդիրներն այսօր տարբերվում են այստեղի “Կասկադ բանկի” խնդիրներից: Մեր բանկը Վրաստանում դեռ պետք է անցնի այն ճանապարհը, որը տեղական բանկն արդեն անցել է, այն է` տեղափոխվել նոր, ավելի հարմար շենք, մուտք գործել պլաստիկ քարտերի շուկա, սկսել համագործակցել վճարային համակարգերի հետ, տեղադրել բանկոմատներ, մշակել բանկային ապրանքատեսակների եւ ծառայությունների փաթեթ եւ այլն: Եթե “Կասկադ բանկն” ինքը դեռ մեկամյա երեխա է, ապա “Կասկադ բանկ Վրաստանը” վեցամսյա մանկիկ է: Համոզված եմ, որ “Կասկադ բանկ Վրաստանի” համար ընտրված կառավարման մեթոդը կօգնի արդյունավետ կերպով հաղթահարել իր առջեւ դրված խնդիրները: Մասնավորապես մենք որոշեցինք բանկի ղեկավար թիմը համաքել տեղացի մասնագետներից: Այդ մարդիկ բավական մեծ փորձ ունեն Վրաստանի բանկային համակարգում եւ լավ գիտեն շուկայի առանձնահատկությունները: Կարծում եմ, որ մոտ ապագայում կկարողանանք խոսել մեր վրացի “դստեր” հաջողությունների մասին:

Դիտում՝ 9298
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai